Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ֆրանսիական գրականության օրեր՝ երևանյան գրադարաններում

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
14:19, հինգշաբթի, 12 ապրիլի, 2018 թ.
Ֆրանսիական գրականության օրեր՝ երևանյան գրադարաններում
     Ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումներին ակտիվորեն ներգրավված են մայրաքաղաքի գրադարանները: Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 34 գրադարանում կազմակերպված «Հայ հայտնիները Ֆրանսիայում» խորագրով ցերեկույթի ընթացքում գրադարանի պատանի ընթերցողների մասնակցությամբ ներկայացվել են պատմություններ ու հետաքրքիր դրվագներ Ֆրանսիայում ապրող և ստեղծագործող նշանավոր հայերի մասին: Միջոցառումն ուղեկցվել է ֆրանսիական երաժշտությամբ և ֆրանսիացի հեղինակների գործերի ընթերցանությամբ:
     Պատանի ընթերցասերները նաև բեմականացրել են Շառլ Պերոյի հայտնի «Կարմիր գլխարկը» հեքիաթը:
     Գրադարանի աշխատակիցները նշել են, որ ամեն տարի ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում անցկացվող միջոցառումների շնորհիվ երեխաները, ինչպես նաև երիտասարդներն ու մեծահասակ ընթերցողները հնարավորություն են ստանում առավել մանրամասն ծանոթանալ ֆրանսիական գրականությանն ու մշակույթին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2095 | 0 | 0
Facebook