Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառում Սմբատ Բյուրատի անվան հ. 125 հիմնական դպրոցում

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
17:45, երկուշաբթի, 09 ապրիլի, 2018 թ.
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառում Սմբատ Բյուրատի անվան հ. 125 հիմնական դպրոցում

Մայրաքաղաքում անցկացվող ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության Սմբատ Բյուրատի անվան հ. 125 հիմնական դպրոցում հանդիսատեսի դատին է հանձնվել «Պեղողները» խորագրով ֆրանսերեն թատերական ներկայացումը: Դերերում հանդես են եկել դպրոցի շնորհալի աշակերտները: Բեմադրությանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:

Միջոցառման ընթացքում դպրոցի նախասրահում աշակերտները մեծ կտավի վրա նկարել են Երևանի 2800-ամյակը, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակը և Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը խորհրդանշող պատկերներ:
     Հիշեցնենք, որ ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության մի շարք դպրոցներում կազմակերպվում են տարատեսակ միջոցառումներ:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3999 | 0 | 0
Facebook