Կանանց միամսյակի կապակցությամբ՝ Հացառատի Զարգացման բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, Գեղարքունիքի փոխմարզպետ՝ Կարեն Հակոբյանի միջնորդությամբ, Գավառի քաղաքապետարանի, World Vision Հայաստան Գավառի տարածքային բաժնի աշխատակիցների և մոդել, դերասանուհի Անիտա Հարությունյանի աջակցությամբ իրականացվեց հերթական բարեգործությունը:
Գավառի համար 8 միջնակարգ դպրոց էին հրավիրվել Հացառատ գյուղի բնակիչ, զոհված զինծառայող Զոհրաբ Բալաբեկյանի և գանձակցի զոհված զինծառայող Գուրգեն Այվազյանի ծնողները, ինչպես նաև որոշակի չափորոշիչներով ընտրված հացառատցի ընտանիքներ՝ ստանալու նվերներ՝ խաղալիքներ, ծաղիկներ, ինչպես նաև դրամական օգնություն:
Մենք փորձեցինք պարզել, թե ինչով է պայմանավորված հենց այդ գյուղի ընտրությունը, սակայն մեզ չհաջողվեց կապ հաստատել մոդելի հետ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.