Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում օրը թումանյանական էր: Զուր չի ասված` յուրաքանչյուր տարիք իր Թումանյանն ունի: Մեծ գրողի վաստակը մեծ է սերունդների կրթության և դաստիարակության գործում: Դպրոցի տարրական դասարաններում հեքիաթի ժամ էր. ընթերցում էին հեքիաթներ, լեգենդներ ու բալլադներ, բնութագրում հերոսներին, գնահատում նրանց արարքները: Լավ առիթ էր ներկայացել Թումանյանից լավություն, բարություն, մարդասիրություն սովորելու: