Սարդարապատի հերոսամարտի կերտողներից մեկին` Մովսես Սիլիկյանին էր նվիրված Արտենիի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Կարինե Շատոյանի կազմակերպած միջոցառումը:
Միջոցառումն սկսվեց հայոց օրհասի ու ոգեղենության Սարդարապատի ազգաժողովի ահազանգ-ղողանջներով:
Հնչեցին բանաստեղծություններ, հայրենասիրական երգեր, ներկայացվեց Սիլիկյանի կյանքի փառավոր ուղին ու հայրենանվեր գործունեությունը:
Ոգևորիչ և ուսանելի միջոցառում էր: