Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ոսկե աշուն»

15:37, ուրբաթ, 26 հոկտեմբերի, 2018 թ.
«Ոսկե աշուն»
     Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում տոն էր բառի իսկական իմաստով:
     Դպրոցի 5-12-րդ դասարանները մասնակցում էին «Ոսկե աշուն» համադպրոցական
     միջոցառմանը:
     Աշունը ձև ու տեսք էր ստացել դպրոցի միջանցքներում և դասարաններում ...
     Աշնան երգերն ու բանաստեղծությունները ոչ միայն տրամադրություն, այլև
     առանձնակի շուք էին հաղորդել միջոցառմանը:
     Անմասն չէին նաև ծնողները, ովքեր նպաստել էին գեղեցիկ և ճաշակով` ազգայինը համադրելով
     ժամանակակից ճաշատեսակների պատրաստմանը և սեղանների ձևավորմանը: Միջոցառման
     նպատակը հողի աշխատավորի գովերգումն էր, ստեղծող ու արարող մշակի փառաբանումը:
     Միջոցառումը Արտենիի միջնակարգ դպրոցի մանկավարժների, ծնողների և աշակերտների
     միմյանց հանդեպ հարգանքի, սիրո և նվիրվածության դրսևորում էր:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
3642 | 0 | 0
Facebook
COMMENT.am