Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հարցազրույց 《Գարուն 7》 համատիրության նախագահ Վահե Հարությունյանի հետ:

16:20, կիրակի, 28 հունվարի, 2018 թ.
Հարցազրույց 《Գարուն 7》 համատիրության նախագահ Վահե Հարությունյանի հետ:
    
    
    
1. Ինչքան ժամանակ է, որ ղեկավարում եք 《Գարուն 7》 համատիրությունը, և ինչ խնդիրներ եք լուծել այդ ընթացքում:

    
    
    
Շուտով կլրանա համատիրությունում իմ նախագահության 2 տարին: Այս ընթացքում լուծել ենք մեր առջև ծառայացած մի շարք խնդիրեր, որոնցից են` նկուղների վերանորգումը, կոյուղաջրերի մաքրումը, հին ջրատար խողովակները նորով փոխարինելը և դիտահորերի մաքրումը:

    
    
    
    
Հարգելի պարոն Հարությունյան մեր մյուս հարցն իր մեջ պարունակում
Է երկու ենթահարց

    
    
2. Ըստ ասեկոսեների 2018 թվականի երկրորդ կեսից ուժի մեջ է մտնելու նոր օրենք` ըստ, որի վերելակների շահագործումն ու վերանորուգումները հանձնվելու են համատիրություններին:

    
    
1. Մեզ հետաքրքրում է Ձեր կարծիքն այս մասին և ասացեք խնդրեմ այս գործընթացը կհեշտացնի թե ավելի կդժվարեցնի համատիրությունների աշխատանքը:

    
    
2. Այս որոշումը ինչ խնդրի առաջ կկանգնեցի համատիրություններին:

    
    
Հիմա փորձեմ երկու ենթահարցերին պատասխանել. միաժամանակ
ուսմումնասիրել եմ օրենքի նախագիծը և իմ կարծիքով այն կդժվարեցնի համատիրությունների աշխատանքը, քանի որ այդտեղ առկա խնդիրներին կավելանա ևս մեկը:
Վերելակների շահագործումը, համատիրություններին հանձնելիս կհանգեցնի բնակիչների զայրույթին և դժգոհությանը, քանի որ բանկիչներից գանձվող գումարի թիվը կավելանա, որովհետև օրենքի նախագծում ես չնկատեցի կետ, ըստ որի վերելակների վերանորգման համար պետության կողմից կտրամդրվի ֆինանսական միջոցներ կամ կսուբսիդավորվի այն: Նշեմ նաև, որ համատիրություններին հանձնելու առավելությունը այն է, որ նրանք գտնվում են շենքերի հարակից տարածքներում և վերելակների վերանորոգումները չեն երկարաձգվի քանի, որ բնակիչները ավելի պարբերաբար են շփում ունենում համատիրությունների նախագահների հետ և իրենց խնդրի մասին կարող են անձամբ հայտնել նախագահին և պահանջել հապշտապ կարգավորում` թեժ գիծին զանգելու կամ օրերով սպասելու փոխարեն: Եվ նշեմ ամենակարևորի մասին. այս օրենքով վերջապես բնակչության մեծ մասը կստանա իրենց հուզող, բայց միաժամանակ անպատասխան մնացող հարցերի պատասխանները և կիմանա թե ովքեր են պատասխանատու վերելակների շահագործման և վերանորգման համար:

    
    
    
3. Որքան է կազմում համատիրության անդամավճարը յուրաքանչյուր բնակչի համար ու հատկապես, որ խնդիրների լուծմանն են ուղղվում այդ վճարներն:

    
    
Համատիրություները որպես այդպիսին անդամավճար չունեն, իսկ գումարները գանձվում են քառակուսի մետրով` մեկ քառակուսի մետրի համար 15 դրամ:
Հավագված գումարներն տրամադրվում են շենքերի հետ առնչվող բոլոր խնդիրների լուծմանը:
Օրինակ` մուտքերի դռների ներկում, տանիքերի վերանորոգում, բակերում լուսավորության ապահվում, կոյուղաջրերի մաքրում և այլն:

    
    
    
    
4. Եվ ասեք արդյոք հին կամ նոր շենքերի բնակիչների համար այդ վճարը նույն չափն ունի ՞

    
    
Համատիրություններում որպես այդպիսին հին կամ նոր բնակիչ հասկացողություն չկա, բոլորը հավասար են: Բնակիչները սկսում են գումարը վճարել բնակության առաջին իսկ օրվանից

    
    
    
5. Իսկ պարտադիր նախապայման է, որ շենքերը պետք է լինեն համատիրության կազմում:

    
    
Պարտադիր նախապայման չկա, որ շենքը պարտադիր պետք է լինի համատիրության կազմում, բայց միևնույն ժամանակ այն խիստ ցանկալի է, քանի որ համատիրությունների միջոցով կանոնակարգված կերպով լուծում են ստանում առաջնային խնդիրները:

    
    
    
    
6. Բազմաբնակարան շենքը եթե չի ցանկանում մտնել որևէ համատիրության կազմ օրենքով ինչ կարգ կա, որով կարող է մտնել կամ դուրս գալ տվյալ համատիրություն կազմից:

    
Եթե բազմաբնակարան շենքը չի ցանկանում մաս կազմել որևէ համտիրության հետ, դրա համար պետք է գործող նախագահին ներկայացնել բնակիչների ստորագրությունը, որը պետք է լինի բնակչության թվից ոչ պակաս, քան 50 + 1%

    
    
    
    
7. Հեռանկարային ինչ ծրագրեր կան, կամ անհապաղ լուծում պահանջող ինչ խնդիրներ ունեք Ձեր համայնքում որոնց լուծման համար սուբսիդարումը պարտադիր է:

    
Անհապաղ լուծում պահանջող խնդիրներից ամենակարևորը դա տաղավարների տեղադրումն և խաղահրապարակի կառուցումն է:
Այս պահի դրությամբ մեր համատիրությունում չկա որևէ խաղահրապարակ կամ տաղավար, եթե այս խնդիրը արժանանա պետության ուշադրության և սուբսիդավորմանը, ապա դա կլինի մեր համատիրության ամենամեծ ձեռքբերումը:

    
    

    
8. Այս պահի դրությամբ ինչ խնդիրների լուծման առաջ եք կանգնած:

    
    
Այս պահին մենք կանգնած ենք մեծածավալ աշխատանք պահանջող խնդրի առջև. դա բազմաբնակ շենքերի, մուտքերի, յուրաքանչյուր հարկի ներկման, հարդարման, լուսավորություն ապահավելու, մուտքերի դռների փոխվելու խնիրներն են:

    
    
    
    
9. Նախկինում ինչպիսի խնդիրներ եք լուծել:

    
    

    
Իմ կարծիքով նախորդ մի քանի հարցերին պատասխանելիս, ես արծածեցի այս հարցին առնչվող մի շարք պատասխաններ և բովանդակալից պատասխան տալու կարիք չեմ տեսնում, կցանկանայի շնորհակալություն հայտնել ինչպես բազմաբովանդակ զրույցի, այնպես էլ հետաքրքիր և խնդրահարույց հարցերի համար:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3635 | 0 | 0
Facebook