Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայելի

21:29, չորեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2017 թ.
Հայելի
     Որն է մոլորակի շարժիչ ուժը…Անեզերական ու անծայրածիր տիեզերքի 2 հակադիր, հակընդդեմ անվերջություններ: Դրանց գեղեցկությունը, լրիվությունը, հավերժ իրար ձգտող, գրեթե հպվող, բայց դեռևս երբեք իրար չհանդիպած հաջորդության և հերթափոխի մեջ են: Նրանք երկուսն էլ լրացնում են միմյանց՝հասցնելով կատարելության ամենավեհ աստիճանին, քանի որ չկա առավել անթերի զուգակցում, քան լույսի և ստվերի ներդաշնակությունն է: Սթ դեկտեմբերի 23-ին Գյումրու թիվ 8դպրոցում 9-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ (դասղեկ՝Կ.Հակոբյան) տեղի ունեցավ Ամանորին նվիրված միջոցառում «ՀԱՅԵԼԻ» խորագրով: Սա կարծես մի տեսակ տարեվերջյան հաշվետվություն լիներ հայելու առաջ: Տոնական եղևնին զարդարվեց անվանակոչված խաղալիքներով՝ բարություն, հանդուրժողականություն, հայրենասիրություն…Բեմադրվեց Հայկ Խաչատրյանի «Արտաշես» պատմավեպից մի փոքր հատված՝ «Նանիրը»:
     Նախանձում եմ քո հայելու փայտի կտոր շրջանակին,
     Որ ամեն օր առանց խնդրանք, առանց տքնանք, բայց տիրաբար
     Քեզ գրկում է քեզնից գաղտնի ու սեթևեթ հայացքներդ, բարությունդ,
     Ջերմ, բաղձալի, վայելում է անհագ սիրով:
     Ախ, թե լինեի փայտի կտոր, շրջանակը քո հայելու…
     Քո արժեքի, Մարդ պատկերի….
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3262 | 0 | 0
Facebook