Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կոռուպցիան և նրա կործանարար հետևանքները

20:33, հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.
Կոռուպցիան և նրա կործանարար հետևանքները

Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսել դպրոցից, հենց այս նպատակն էր հետապնդում «Կոռուպցիան և նրա կործանարար հետևանքները» խորագրով բաց դասերի մրցույթը, որն անցկացրեց Գ.Տարախչյանը 9-րդ դասարանցիների հետ:

Հայաստանում օրեցօր շատանում են կոռուպցիոն դրսևորումները` վերածվելով սովորական երևույթ» -ի: Հասարակության ոչ մի շերտ էապես չի գիտակցում ստեղծված իրավիճակի ծանրությունն ու չի վերաբերվում կոռուպցիային իբրև վնասակար երևույթի: Վերը նշված խնդրի հիմնական պատճառներից մեկը հասարակության ցածր իրավագիտակցության մակարդակն ու քաղաքական կամքի բացակայությունն է, որը, կախված կրթական ցենզից, էապես չի տարբերվում: Քաղաքական կամքի ձևավորման համար անհրաժեշտ է բարձրացնել հասարակության իրավագիտակցության մակարդակը, որն էլ կստիպի մարդկանց վերաբերվել կոռուպցիային իբրև կործանիչ երևույթի:

Եթե այսօր պետությունը և ողջ հասարակությունը հաստատակամ չլինի կոռուպցիայի դեմ պայքարում, ապա հետագայում խնդիրներ կունենա նույն կոռումպացված անաձանց հետ: Կոռուպցիան կարող է սպանել, պարզ տրամաբանությամբ` այսօր կոռումպացված պաշտոնյան կարող է վաղը կոռումպացված բժշկի զոհը դառնա կամ մեկ այլ օրինակ` ճանապարհային ոստիկանը, որը կաշառք վերցնելով բաց է թողնում ոչ սթափ վարորդին, երաշխավորված չէ, որ նույն վարորդը վրաերթի չի ենթարկի իր հարազատին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4243 | 0 | 0
Facebook