Երբ մենակ լինես, ինքդ քեզ բազմաթիվ հարցեր կուղղես: Դրանցից շատերին կվախենաս պատասխանել, մի մասը կշրջանցես, իսկ մնացած քիչ հարցերի պատասխաններն էլ կհամարես ուշացած...
Կրկին բարև իմ Անծանոթուհի...
Քեզ ամեն բարևելիս հոգիս լցվում է այնպիսի ջերմությամբ, կարծես թե արևն է ինձ քո ժպիտի միջոցով ողջունում:
Ես գիտեմ, մեր պատահական հանդիպումները հաշվված են, բայց ոչ թե մեր, այլ իրականության կողմից: Քեզ ասվող հրաժեշտներից եկած տխությունն ու դատարկությունն ուղիղ համեմատական է հղածս բարևներից ստացած երջանիկ ժպիտներին ու պարունակ վիճակին:
Ավաղ բոլորս դատապարտված ենք այս կյանքում, մեզ վիճակված է մեր իսկ երջանիկ պահերը ստեղծելով կերտել մեր անցյալները, իսկ ամենաերջանիկ ապրումները ակնկալում ենք ապագայից:
Քեզ կարոտում եմ իմ ծանոթ Անծանոթուհի...
Քեզ հետ հանդիպած ու անց կանցրած վայրկայաններն ուժ են տալիս կարոտիս դիմանալ երկար ժամեր: Դիմանալ հաջորդ պատահական կարոտաստեղծ վայրկայնները վայելելուն:
Քեզ միշտ թարմ ու մշտավառ կարոտներ, ինձ հարազատ դարձած Անծանոթուհի....
P.S.
Մայրամուտին մեռնող ամեն մի արևի հետ իմ մտքի սրտում մի լույս է վառվում...