Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Արի միասին քայլենք կյանքին ընդառաջ...

«ԷԽՈ» ՀԿ լրատու
Մամուլի խոսնակ`
«ԷԽՈ» ՀԿ լրատու
18:42, կիրակի, 19 օգոստոսի, 2012 թ.
Արի միասին քայլենք կյանքին ընդառաջ...

Մի քանի օր առաջ լրագրող Արտակ Թադևոսյանի կողմից ստացանք մի նամակ, որտեղ ասվում էր, որ ինքն այցելել է «ԷԽՈ» ՀԿ թիմի պաշտոնական կայքէջ՝ www.ekhongoarmenia.am, և ուսումնասիրել կազմակերպության գործունեությունը, անցած ուղին և բոլոր այն երեխաներին, ում օգնության ձեռք էիք մեկնել և միասին հաղթհարել էիք կյանքի խոչընդոտները: Լրագրողը գրել է այս պատմվածքը, որն էլ սիրով ներկայացնում ենք Ձեր դատին:


     Շուտով պետք է լույս աշխարհ գա փոքրիկը, երջանիկ են ծնողները, սպասում են փոքրիկին, ահա լսվում է նրա առաջին ճիչը, որն ակնարկ է իր գոյության մասին, որ ինքը կա, ինքը ծնվել է, և ծնողները պարտավոր են հոգ տանել իր մասին: Բայց սպասեք, ևս մեկ ակնթարթ և այդ ողջ ուրախությունը կարծես հօդս է ցնդում: Ինչ է սա երազ, թե՞ ՝ Աստծո պատիժ…
     Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար.. Ո՞վ եմ ես, ինչու՞ ծնվեցի, որ պատիժ դառնամ ծնողներիս համար, և ինչի համար ապրել, հանուն ինչի՞, երբ ես չունեմ այս կյանքում ոչ մի նպատակ, ում եմ պետք ես, անգամ սեփական ծնողներիս չեմ կարող մի բանով օգտակար լինել: Բնությունն էլ երես է թեքել ինձանից: Երազում եմ քայլել գեղեցիկ ծաղիկների միջով, նստել բնության գրկում, շնչել օդը և զգալ, որ կյանքն իրականում հիասքանչ պարգև է: Ցավոք, սա զուտ երազ է, որը երբեք էլ չի իրականանա: Չեմ ուզում ապրել, մեռնել եմ ուզում…
     Բայց սպասիր, փոքրի՛կ, մի՛ շտապիր հրաժեշտ տալ աշխարհին... Սպասիր, մենք քեզ հետ ենք և միշտ կլինենք քո կողքին, միայն թե դու ցանկանաս, իսկ դու կարող ես, փորձիր…
     Իսկ հետո դու ինքդ կզարմանաս, թե ինչեր ես կարողանում անել: Մի շտապիր, տու՛ր ձեռքդ, քանզի «ԷԽՈ» ՀԿ թիմը քեզ հետ է: Իսկ դու չե՞ս ուզում ծանոթանալ… Անունս էխո է, ծնվել եմ 2008թ., հունիսի 3 –ին, փորձում եմ հաղթահարել կյանքի դժվարությունները, պայքարել ձեզ հետ միասին, ձեր ձեռքը բռնած, հասնել հաջողության: Դժվար է կյանքը, գիտեմ, չպետք է հուսահատվել, դու շատ փորձությունների կհանդիպես, պետք է պայքարել:
     Արի միասին քայլենք կյանքին ընդառաջ, փորձենք մտնել կյանքի հորձանուտ և դառնալ հասարակության լիիրավ անդամ: Նայի՛ր այն փոքրիկը քայլում է առանց ծնողի օգնության, և դու ունես իրավունք հարցնելու, թե ինչու ես էլ չեմ քայլում… Հավատա հրաշքներ լինում են և դու էլ կքայլես բոլոր քո հասակակիցների նման… Քո կողքին է «ԷԽՈ» ՀԿ թիմը, նայիր շուրջդ, դու ունես շատ ընկերներ, ովքեր պատրաստ են հոգալ քեզ համար, դու շրջապատված ես սիրով և հոգատարությամբ: Մի պահ կյանքին նայիր այլ աչքերով և հուսա՛, հավատա՛, չէ՞ որ մեկ կաթիլ հույսը կարող է փոխել քո ճակատագիրը:
     Հիմա ի՞նչ, միասին պայքարում ենք ապրելու համար, դե, սպասում եմ քեզ, ասա, որ դու պայքարում ես ապրելու համար: Ես հիմա քո հայացքից զգում են, որ դու զգում ես հողը՝ քո ոտքերի տակ և ահա մի քայլ առաջ և դու կզգաս մարդկանց հայացքները, ովքեր ժպտում են քեզ, որ դու կաս, որ դու փորձում ես… Տեսնում ես, ինչ հիասքանչ է կյանքը:
     Փոքրի՞կ, որտե՞ղ ես, փոքրիիի՜կ… - Այո՜, այստեղ եմ ես, քայլում եմ ես, ես կարող եմ, հապա նայիր ինձ, սիրում եմ կյանքը, որքան հիասքանչ է այն… - Սպասի՛ր, սպասի՛ր, ինձ էլ տար քեզ հետ:
     - Տեսնես կտեսնեմ նորից քեզ, այո՛, ես հավատում եմ, որ դու դեռ պատմելու ես կյանքի հրաշքների մասին: Ու նա եկավ իր հստակ քայլերով, ներկայացավ ինձ և ասաց, որ ես առողջ եմ տես ու քայլում եմ քո շնորհիվ…
     Հիշեք, «ԷԽՈ» ՀԿ թիմը կարող է քեզ ցուցաբերել նյութական և բարոյական աջակցություն, բայց եթե ուզում եք հաջողության հասնել, ապա կարող ենք միասին քայլել առաջ և պետք է պատով ունդունել կյանքի մտահրավերները և իմացի՛ր, հաջողությունն այցի է գալիս է այն մարդկանց, ովքեր փնտրում են այն... Չփորձե՛ս մեղադրել քեզ կամ առավել ևս ծնողներիդ, ոչ մեկն էլ մեղավոր չէ, որ հաշմանդամություն ունես:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6131 | 0 | 0
Facebook