Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաները Պլեսի Ռոբինսոնում մասնակցել են փողային նվագախմբի համերգին

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
14:24, չորեքշաբթի, 15 նոյեմբերի, 2017 թ.
Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաները Պլեսի Ռոբինսոնում մասնակցել են փողային նվագախմբի համերգին

#ԵրևանՊլեսիՌոբինսոն
     #մշակույթիոլորտ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ մեկնել են Ֆրանսիայի Պլեսի Ռոբինսոն քաղաք՝ մասնակցելու հայ-ֆրանսիական միացյալ նվագախմբի համերգին:

Երաժշտական դպրոցի սաներն իրենց երաժշտական ունակություններն ու հմտությունները մատուցելու հնարավորություն են ունեցել դիրիժոր Ֆիլիպ Էրվեի ղեկավարությամբ՝ Պլենսի Ռոբինսոնի փողային նվագախմբի հետ կայացած համերգում:

Նշենք, որ այցը կազմակերպվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավաի և Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Պլեսի Ռոբինսոնի և Արաբկիր վարչական շրջանի միջև մշակութային ու կրթական ոլորտների համագործակցությունը խթանելու նպատակով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2601 | 0 | 0
Facebook