Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տարոն Մարգարյանի վարկանիշը կայուն բարձր է

Arthur Sarukhanyan
Հեղինակ`
Arthur Sarukhanyan
10:58, ուրբաթ, 22 մարտի, 2013 թ.
Տարոն Մարգարյանի վարկանիշը կայուն բարձր է
     Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցող քաղաքական այլ ուժերի համեմատ՝ ՀՀԿ-ն շահեկան վիճակում է գտնվում, քանի որ տեղական ընտրությունները տարբերվում են համահանրապետականից: Դրանք պակաս քաղաքականացված են և այդ ընտրություններում ընտրում են հատկապես տնտեսվարողների, ովքեր ի վիճակի են լուծել համայնքային խնդիրները: Այս առումով քաղաքապետի պաշտոնում ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանը, ով տեղական ինքնակառավարման հարուստ փորձ ունի, քանի որ ավելի վաղ շատ հաջող գլխավորել է մայրաքաղաքի Ավան համայնքը, իսկ Երևանի քաղաքապետի պաշտոնում գտնվելու 1, 5 տարվա ընթացքում հաջողել է շատ բան անել Երևանի համար, դրականորեն տարբերվում է այլ քաղաքական ուժերի թեկնածուներից: ԲՀԿ-ի համամասնական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող Վարդան Օսկանյանը՝ որպես քաղաքական գործիչ՝ այլ է, որպես տնտեսվարող` այլ: Դա գործնականում նույնն է, ինչ փոխատեղել Ռոնալդուին և Կասիլիասին, այդ դեպքում, երբ «Ռեալ Մադրիդի» ՕԳԳ-ն կնվազի առնվազն 50%-ով։ Բոլոր սոցհարցումների համաձայն` Տարոն Մարգարյանի վարկանիշը կայուն բարձր է:
    
     Այս ընտրություններին ՀՀԿ-ն ավելի լուրջ է պատրաստվում, քան մնացած նախորդներին՝ պատրաստ լինելով սրբագրել անցած թերությունները և հանդես գալ ավելի համախմբված և կազմակերպված թիմով:
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3514 | 0 | 0
Facebook