Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նորքի 1-ին զանգված Բաղյան փողոցում ծառեր չեն հատվել

Arthur Sarukhanyan
Հեղինակ`
Arthur Sarukhanyan
17:39, չորեքշաբթի, 27 փետրվարի, 2013 թ.
Նորքի 1-ին զանգված Բաղյան փողոցում ծառեր չեն հատվել

Ս/թ փետրվարի 23-ին համացանցային որոշ կայքերի տարածած ապատեղեկատվության վերաբերյալ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Բաղյան փողոցին հարող տարածքում /143 դպրոցի հարակից տարածք/ 350-400 հատ ծառերից կազմված կանաչ տնկարկ /գոտի/ երբևէ չի եղել ։

Երևանի քաղաքապետարանի և Նոր Նորք վարչական շրջանի մասնագետների կողմից ուսումնասիրվել է նշված տարածքը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ․

-Տարածքն իրենից կանաչ գոտի չի ներկայացնում։ Ավելին, նշված տեղանքում մասսայական ծառահատումների կամ ծառահատումները վերացնելու որևէ հետք կամ նշաններ չեն հայտնաբերվել,

-Տարածքը սեփական տարածք է, որտեղ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է ընդամենը անկանոն աճած 3 հատ հատված ծառի կոճղ։


    

Երևանի քաղաքապետարանի

բնապահպանության վարչություն

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4101 | 0 | 0
Facebook