Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Համաքաղաքային շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն են ունեցել երիտասարդ կամավորներն ու ուսանողները

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
13:54, շաբաթ, 07 հոկտեմբերի, 2017 թ.
Համաքաղաքային շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն են ունեցել երիտասարդ կամավորներն ու ուսանողները
     Երևանի հերթական տարեդարձը մաքուր դիմավորելու գիտակցությամբ մայրաքաղաքի նախատոնական շաբաթօրյակին այս անգամ ևս ակտիվորեն ներգրավվել են ուսանողները, քոլեջների սաներն ու երիտասարդ կամավորները: Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կամավորների, պետական և ոչ պետական բուհերի ուսանողների համատեղ ջանքերով մաքրվել են ԲՈՒՀ-երի հարակից հատվածները, «Հաղթանակ» զբոսայգու առանձին տարածքներ, մետրոյի «Երիտասարդական» կայարանին հարակից «Բարեկամության ձեռքեր» քանդակից մինչև Օղակաձև զբոսայգու Գր. Լուսավորիչ եկեղեցի ընկած հատվածը: Շաբաթօրյակի մասնակիցներն ապահովվել են անհրաժեշտ գործիքներով, պարկերով, բահերով և այլ պարագաներով:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1677 | 0 | 0
Facebook