Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հոգոց (16+)

Serafita
Հեղինակ`
Serafita
00:44, ուրբաթ, 11 օգոստոսի, 2017 թ.
Հոգոց (16+)
    
Սպասել
թե երբ կգա մեկը ու կօգնի
կախում ունենալ մարդուց, ով գոյություն չունի
շարունակությունն է մայն այն Մեկի,
     Նրա ֆիզիկական կերպարի ու իմ երազանքների
հիվանդանալ նրանով
բայց տեսնելիս վախենալ նույնիսկ՝
բարևել
խոսել
խոստովանել
Դառը ինչ-որ համ եմ զգում,
ուտել չեմ ուզում
լեղի
Նստել էնքան, որ հետույքիս պզուկներ լինեն թթվածնի պակասից
ոչինչ չանել, որ օգուտ կլիներ ինձ համար
մենակ՝
լացել.
ձայնով
Կյանքումս ոչ մի սիրային գիրք չեմ կարդացել
թերևս ամենառոմանտիկը "Անգլուխ Ձիավորն" էր
     ինքս բայց լավ էլ ռոմանտիկ բնավորություն ունեմ
երազկոտ
խանդոտ
զզվելի
կոմպլեքսավորված
     թե ի՞նչ էի գտել փիլիսոփայության,
     գիտական ֆանտաստիկայի մեջ.
     Ինչո՞ւ չէր կարելի կարդալ սիրային
     հուզումնաշատ, հուզումնառատ,
     տաղտուկ, լացակումած
     սիրո մասին գրքերը
     ինչպես բոլոր նորմալ աղջիկները
չեմ էլ հասկանում ինչս էր պակաս, որ էդպես եմ
չէհ… գիտեմ
սիրուն չեմ, միշտ էլ գեշ էի
ու ոչ ոք հնարավորությունը չէր բաց թողնում
ինձ դրա մասին հիշեցնելու
ու երբեք էլ չեմ սիրունանա
երբեք էլ ՙգրացիյա՚ չեմ ունենա
մի քանի հոգի են եղել
որ ասել են՝ սիրուն ես
բայց իրենք իհարկե հոգու հետ էին
մեջներից էլ այն Մեկն էր
հեհե, ինձ լավ չէր ճանաչում երևի
դրա համար մտածում էր սիրուն եմ
հետո ինքն էլ տեսավ
որ ներսից էլ եմ կեղտ
ոնց որ մնացածը տեսան
որովհետև չեմ էլ ուզեցել թաքցնել
     որ այնպիսին եմ՝ ինչպես բոլորը
     որ նյարդայինացնում է նրանց,
     քանի որ Իրենք էլ են էդպիսին
Եթե կարողանայի ուրիշ լինեի
ձևեր կթափեի
նազանք-տազանք
     զիբիլ-խաբկանք,
     տղաներին գրավելու համար
     չէ՞ որ բոլորն էլ սիրում են այդ խաբկանքը
     նրանք գնահատում են միայն
     կնոջ օրգազմի իմիտացիաները
     երբեք էլ չեն հետաքրքրվի՝
     իրական կրքի, զգացողության մասին
     Հետո կձևացնեի որ ուղեղ չունեմ
հետո կսկսեի դրան հավատալ
ու մանր-մանր ուղեղս կկտրտեի
մի քիչ միջից տրամաբանությունս կհանեի
մի քիչ դատարկաբանություն կավելացնեի
կլցնեի բլենդերի մեջ
վարդագույն սմուզի կպատրաստեի
     ու հետ կլցնեի տեղը
ու երջանիկ կլինեի
ու երբեք էլ ոչինչ չէի հասկանա
ու կմեռնեի՝
     շուրջս շողոքորթներ
կեղծ սիրով ինձ կշրջապատեի
օրինակ կլինեի բոլորի համար
իմ սմուզի ուղեղով
ու միշտ ժպտուն դեմքով
հետո կհիշեի թե ով եմ
բայց արդեն ուշ կլիներ
ու կհասկանայի
որ հենց էդպես էլ պետք էր ապրել
այլ կերպ չէի էլ դիմանա:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4918 | 0 | 0
Facebook