կախում ունենալ մարդուց, ով գոյություն չունի
շարունակությունն է մայն այն Մեկի,
Նրա ֆիզիկական կերպարի ու իմ երազանքների
բայց տեսնելիս վախենալ նույնիսկ՝
Դառը ինչ-որ համ եմ զգում,
Նստել էնքան, որ հետույքիս պզուկներ լինեն թթվածնի պակասից
ոչինչ չանել, որ օգուտ կլիներ ինձ համար
Կյանքումս ոչ մի սիրային գիրք չեմ կարդացել
թերևս ամենառոմանտիկը "Անգլուխ Ձիավորն" էր
ինքս բայց լավ էլ ռոմանտիկ բնավորություն ունեմ
կոմպլեքսավորված
թե ի՞նչ էի գտել փիլիսոփայության,
գիտական ֆանտաստիկայի մեջ.
Ինչո՞ւ չէր կարելի կարդալ սիրային
հուզումնաշատ, հուզումնառատ,
տաղտուկ, լացակումած
սիրո մասին գրքերը
ինչպես բոլոր նորմալ աղջիկները
չեմ էլ հասկանում ինչս էր պակաս, որ էդպես եմ
սիրուն չեմ, միշտ էլ գեշ էի
ու ոչ ոք հնարավորությունը չէր բաց թողնում
ու երբեք էլ չեմ սիրունանա
երբեք էլ ՙգրացիյա՚ չեմ ունենա
բայց իրենք իհարկե հոգու հետ էին
հեհե, ինձ լավ չէր ճանաչում երևի
դրա համար մտածում էր սիրուն եմ
որովհետև չեմ էլ ուզեցել թաքցնել
որ այնպիսին եմ՝ ինչպես բոլորը
որ նյարդայինացնում է նրանց,
քանի որ Իրենք էլ են էդպիսին
Եթե կարողանայի ուրիշ լինեի
նազանք-տազանք
զիբիլ-խաբկանք,
տղաներին գրավելու համար
չէ՞ որ բոլորն էլ սիրում են այդ խաբկանքը
նրանք գնահատում են միայն
կնոջ օրգազմի իմիտացիաները
երբեք էլ չեն հետաքրքրվի՝
իրական կրքի, զգացողության մասին
Հետո կձևացնեի որ ուղեղ չունեմ
ու մանր-մանր ուղեղս կկտրտեի
մի քիչ միջից տրամաբանությունս կհանեի
մի քիչ դատարկաբանություն կավելացնեի
վարդագույն սմուզի կպատրաստեի
ու հետ կլցնեի տեղը
ու երբեք էլ ոչինչ չէի հասկանա
ու կմեռնեի՝
շուրջս շողոքորթներ
կեղծ սիրով ինձ կշրջապատեի
օրինակ կլինեի բոլորի համար
որ հենց էդպես էլ պետք էր ապրել