Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բակային ճամբարի առօրյան Նոր Նորքում 2017թ.

10:43, երկուշաբթի, 17 հուլիսի, 2017 թ.
Բակային ճամբարի առօրյան Նոր Նորքում 2017թ.
     Երևանում իրենց ամառային հանգիստն անցկացնող հազարավոր երեխաների առօրյան հետաքրքիր, բովանդակալից ու հիշարժան դարձնելու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ այս տարի ևս բոլոր վարչական շրջաններում իրականացվում է «Բակային ճամբար» ծրագիրը: Նոր Նորքում նախապես մշակված օրակարգի համաձայն վարչական շրջանի տարբեր հասցեներում ճամբարային առօրյան աշխույժ ընթացքի մեջ է՝ հստակեցված մանկավարժական կազմով, տարաբնույթ ուսումնամարզական և կրթամշակութային ծրագրերով: Ամառային ճամբարն առավել հիշարժան դարձնելու նպատակով կազմակերպվում են նաև էքսկուրսիաներ, այցելություններ Երևանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, գրադարաններ: «Բակային ճամբար» ծրագրի ընթացքն ու միջոցառումները գտնվում են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի և համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների անմիջական հսկողության ներքո:
     Նկարները՝ այստեղ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3305 | 0 | 0
Facebook