Այս պատմությունը չափազանց հին է,
Գայթակղության անունը կին է,
Երազանքներիս ափին ծվարել,
Կամ ինձ սիրել է և կամ շվարել:
Նա էլ ինձ նման սիրել է բառեր
Եվ կորնթարդն է բառերով շարել,
Ամեն երեկո վառ մանյակ վառել,
Պեծին տալով է արձակել ցոլքեր:
Մանկական խաղ է ամենն այս թվում,
Երբ որ աչքերս են հոգնատանջ փակվում,
Ընդհանուր կարգից որ մեկն էլ շեղվում`
Քեզ սիրելով է խորքում թաքնվում: