Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ազնավուր

Meri Madatyan
Հեղինակ`
Meri Madatyan
23:48, երկուշաբթի, 29 մայիսի, 2017 թ.
Ազնավուր
    

_ինչ անուն եք տալիս նրան, -ասում է մանկաբարձուհին` գրկելով լաց եղողերեխային: _Շահնուր, անսահման քնքշությամբ շշնջում է երեխայի մայրը: _Շահ...ինչ՞, -աչքերը լայն բացած հարցնում է մանկաբարձուհին: _Շահնուր, _կրկնում էմայրը: «հ» տառն այդպես էլ չկարողանալով արտասանել և գտնելով, որ Շահնուրանունը այնքան էլ հեռու չէ Շառլ անունից, մանկաբարձուհին փոքրիկին տալիս է Շառլ անունը: Այդպես էլ լույս աշխրհ է գալիս եղեռնի օրերին Արմ Հայաստանից գաղթած ու Ֆրանսիայում հաստատված Միքայել ու Քնար Ազնավուրյանների միակտղան, որ տարիներ հետո պետք է համարվի դարի մեծագույն արվեստագետը: Ով փառքի ու բարձունքի հասավ միայն իր ցանկության ուժով: Նա 20 տարի ծախսեց, որ աստիճանաբար բարձրանա հաջողության բարձունքին: Այսօր Շառլ Ազնավուրը ռոմանտիկ երգի մարմնացում է ողջ աշխարհի համար, և իր արժանի տեղն ունի համաշխարհային լավգույն երգիչների շարքում: Թեև Ազնվուրնների ընտանիքը հարուստ չէր, բայց դա նրանց համար էական չէր, չէ՞որ ընտանիքը համերաշխ էր: «եթե մինչև օրս աշխույժ եմ, հույսով ու հավատով լի, այդ ծնողներիս, նրանց ուրախ բնավորությանն եմ պարտական» ___խոստովանում է Ազնավուրը: Ազնավուրը իկատար ածեց ծնողների չիրականացված երազներն ու հույսերը: Իննը տարեկնում նա սկսեց հաճախել թատերկան խմբակ ու սիրահարվեց թատրոնին: Հետո տեսավ առաջին ֆիլմը և պաշտեց նաև կինոն: Նամակ գրեց «փոքրիկների թատրոն» և իզարմանս իրեն` սկսվեց ամենը...փոքրիկ դերեր մեկը մյուսի ետևից, բայց Շառլը դեռ երկար ժամանակ մնաց ստվերում. փոքրիկ, նիհարիկ, մեծ քթով տղան մեծ դերերի համար չէր: Ազնավուրը երկար պայքարեց մինչև նրան նկատեցին իսկական աստղերը: Շուտով հանդես էր գալի որպես երգիչ-մենակատար` չմոռանալով դերասանի կարիեռայի մասին: Մինչ օրս Ազնավուրը գրել է 1000 երգ, նկարհանվել 60 ֆիլմ ու, ստացել հարյուրավոր մեդալներ: Երբ 1988թ տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը Ազնավուրը միավորեց իր ուժերը հայրենիքին օգնելու համար: Նա բացում է «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը տուժածներին օգնելու համար: Հետո ձայնագրում է «քեզ համար հայաստան» երգը, որ վաճառվում է միլիոն օրինակներով: Այնուհետև Ազնավուրը դառնում է Յունեսկո_ում հայաստանի մշտական դեսպան... Անհնար է ներկայացնել Ազնավուրը բոլոր նվաճումները, նրա մասին կարելի է անդադար խոսել: Տարիներ են անցնում..., սակայն հռչակավոր շանսոնյե Ազնավուրը շարունակում է մնալ աշխարհի հայազգի մեծագույն երգիչներից մեկը: Հայազգը իսկապես պետք է հպարտ լինի, որ այսպիսի զավակ ունի:


    
    


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3761 | 0 | 0
Facebook