Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տաթևիկ Սազանդարյան

Meri Madatyan
Հեղինակ`
Meri Madatyan
13:12, կիրակի, 28 մայիսի, 2017 թ.
Տաթևիկ Սազանդարյան

Մայիսի 20-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ համերգային ծրագիր օպերային երգչուհի Տաթևիկ Սազանդարյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ: Համերգ-ներկայացումը կրում էր «Առաջին-Տաթևիկ խորագիրը: Համերգ-ներկայացման մտահաղացումը պատկանում է Տաթևիկ Սազանդարյանի թոռնուհի Զարուհի Խանջյանին, որը անժամանակ հեռացել է կյանքից: Ծրագրում ելույթ ունեցան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը?

Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
    
     Հնչեցին այն ստեղծագործությունները, օպերային արիաները, որոնց շնորհիվ Տաթևիկ Սազանդարյանը մեծ ճանաչում էր ձեռք բերել: Դահլիճը լեփ-լեցուն էր, և օպերային արվեստի սիրահարները մեծ ոգևորությամբ էին արձագանքում բոլոր համարներին: Համերգն իրականացավ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և մշակույթի նախարարության աջակցությամբ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7533 | 0 | 0
Facebook