Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՈԳևՈՐ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ

Meri Madatyan
Հեղինակ`
Meri Madatyan
00:01, կիրակի, 14 մայիսի, 2017 թ.
ՀՈԳևՈՐ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ

ՀՈԳևՈՐ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ


    

"Դպրոցական տարիներից շատ սիրում էի գեղարվեստը, և մտածում էի, որ գուցե կկարողանամ նկարչուհի դառնալ։"

Բայց կյանքն այլ կերպ դասավորվեց։ Հանգամանքների բերումով շատ կարճ ժամանակ միայն, հաճախեց նկարչական խմբակի պարապմունքներին։ Հնարավոր է՝ այն պատճառով, որ բավականին ինքնամփոփ էր, ու իր երազանքների, ցանկությունների մասին չէր կիսվում շրջապատի մարդկանց, անգամ՝ իր հարազատների հետ։ ԵՎ ոչ ոք չիմացավ, թե իր համար որքան կարևոր ու թանկ բանից հրաժարվեց չնչին խոչընդոտի պատճառով, որը միայն իրեն էր անհաղթահարելի թվում, բայց կարող էր հեշտությամբ անտեսվել, եթե կողքից խրախուսող, ու հարցերին այլ կողմից նայելու մղող լիներ։ Գուցե մանկական տարիների այդ անհաջողությունն էր պատճառը, որ ավելի ուշ՝գիտակից տարիքի հասնելուց հետո, առնվազն՝չէր թաքցնում իր երազանքն ու ցանկությունները, թեև, գուցե զգալի չափով ՝դա իրեն էր թվում։ Այլապե, ինչի մասին էին վկայում մեկուսի գրած նրա չափածո ու արձակ գեղարվեստական տողերը, որոնց կարող էին տեղյակ լինել ու կարդալ մեկ–երկու մտերիմ՝ միայն, ընդ որում, ո՛չ բոլոր տողերին։ Պատահական չէր Մարիամ Մարգարյանի մանկական երազանքը։ Միայն նկարչությունը չէր, որ հարազատ էր նրա հոգուն։ Սիրում էր նաև գեղարվեստական գրականություն, երաժշտություն, սիրում էր բնությունը, բնության արարածներին, հատկապես՝ թույլերին։ Երբ ասում են հոգու գեղեցկություն ու բարություն մտածում եմ, որ այդ բնորոշում թերևս շատ սազում են Մարիամ Մարգարյանին։ "Հավանաբար դա էր պատճառը, որ դժվար չէր մի երազանքից հրաժարվել ու մեկ այլ ուրիշի հետևից գնալը։" Կենսասեր, մեծ կարողություն չհիասթափվելու, և կյանքի բոլոր դրական կողմերը գնահատել կարողացող մարդ։ Դրա վկայութունն է գեղարվեստական գրականությունից իր ընտրած ու տետրում գեղեցիկ ձեռագրով գրած պատառիկների մեջ ընդգծված հետևյալ խոսքը. "Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով։" Հետագայում ընտրված մասնագիտությունը նույնպես ստեղծագործական բնույթին էր պատկանում։ "Մտածում էի, որ հանգամանքները կարող են սրբագրել մտադրություններս ու ծրագրերս։ Բայց աշխատեցի պահպանել ինձ համար ամենակարևորը ՝որ իմ հետագա աշխատանքը ստեղծագործական բնույթի, պետք է լինի միօրինակ ամենօրյա աշխատանքն ինձ համար ծանր կլիներ։"… "Այժմ սիրում եմ իմ մասնագիտությունը՝ ազգագրագետ եմ, և գուցե իմ կյանքի ամենամեծ ուրախությունն է դա։" Բայց ինձ համար չէր նկատել նաև նրա մյուս ուրախությունները, չափահաս մարդու լուրջ ուրախությունը մեր հանրային կյանքի անգամ ամենափոքր դրական փոփոխությունների, ու գործնական, նպատակասլաց ջանքերն այդ փոփոխությունների իրականացման համար, ուրախությունը, երբ մարդկային փոխհարաբերություններում դրական ու լավ բաներ է նկատում, բարձր ճաշակն ու գնահատելու ունակություն։ Իր կենցաղում թեթև ձեռքով գեղեցիկի իսկական անկյուններ ստեղծելը, և մեծագործությունն ու միայն ափսոսանքը, գուցե չիրականանալիք ինչ–ինչ երազանքների համար։
     Մերի Մադաթյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3790 | 0 | 0
Facebook