Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ

00:12, շաբաթ, 20 մայիսի, 2017 թ.
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ

ԵՊՀ-ում գործող մշակութային ակումբները համախմբելու, արտալսարանային բովանդակալից ժամանց կազմակերպելու, գեղագիտական բարձր ճաշակ ձևավորելու և Մայր բուհի վարկանիշին համահունչ միջոցառումները բարձր չափանիշներով անցկացնելու նպատակով 2006 թվականին ԵՊՀ-ում կազմավորվեց Մշակույթի կենտրոնը՝ Կարինե Դավթյանի ղեկավարությամբ։

Կենտրոնն իրականացնում է բազմաբնույթ մշակութային ծրագրեր, կազմակերպում հանդիպումներ անվանի մարդկանց հետ, ինչպես նաև մասնակցում է հանրապետական և միջազգային մրցույթ-փառատոներին, ԵՊՀ-ն հյուրախաղերով ներկայացնում ինչպես ՀՀ մարզերում, այնպես էլ արտերկրում:
    
    

Այս տարի ԵՊՀ Մշակույթի կենտրոնը նախաձեռնել է «Մշակութային դաստիարակություն» մեկամսյա ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպվելու են հանդիպումներ մշակույթի գործիչների հետ, վարպետության դասեր, դասախոսություններ, ֆիլմների դիտում-քննարկումներ, այցելություններ կարևոր մշակութային հաստատություններ, ինչպես նաև հաշվի է առնվելու մասնակցությունը Մշակույթի կենտրոնի կողմից կազմակերպվող ներհամալսարանական և հանրապետական միջոցառումներին:
     Մայիսի 17-ին կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, Խ. Աբովյաի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս, արվեստագիտության թեկնածու ԼԻԼԻԹ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ: Դասախոսության թեման է «Տարազը և հայ կինը»:
     Հանդիպման ընթացքում Լիլիթ Մելիքյանը խոսես իր գործունեության մասին, ինչպես նաև տարազի նշանակության, զարդանախշերի խորհրդաբանության, ճիշտ հագուստի ընտրության կարևորության մասին:
     Այսօր՝ մայիսի 19-ին հանդիպում կայացավ ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանի հետ՝ «Հայ դասական պոեզիան որպես ազգային արժեք. Չարենց 120» դասախոսությամբ։
    
     Կենտրոնն ակտիվորեն ներգրավված է նաև ԵՊՀ տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվող հանրային նշանակություն ունեցող միջոցառումների կազմակերպման աշխատանքներում՝ ապահովելով դրանց ոչ միայն մշակութային մասը, այլև սցենարական և ռեժիսորական մտահղացումները:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3025 | 0 | 0
Facebook