Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տոլմայի 7-րդ փառատոնը՝ Հնաբերդում

00:03, կիրակի, 21 մայիսի, 2017 թ.
Տոլմայի 7-րդ փառատոնը՝ Հնաբերդում
     Հայաստանում այսօր 7-րդ անգամ անցկացվեց Տոլմայի համահայկական փառատոնը / «Ուդուլի» Տոլմա/ և այս անգամ՝ Արարատի մարզի Հնաբերդ գյուղում՝ Դվին մայրաքաղաքի պեղավայրի մոտակայքում։ Փառատոնին մասնակցում էին Հայաստանի առաջատար ռեստորանները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գյուղացիներ, զինծառայողներ և պարզապես անհատներ։ Եվ կար մոտ 25 տաղավար, որտեղ ներկայացրել էին իրենց տարբեր բաղադրատոմսերով պատրաստված տոլմաներ։
    

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս մրցանակներ էին նախատեսված «Տաղավարի լավագույն ձևավորում», «Լավագույն համ», «Լավագույն տեսք», «Լավագույն մտահղացում» և այլ անվանակարգերում։ Եվ այս տարի նույնպես պատրաստվել էր ամենարեկար տոլման, սակայն ոչ թե 23, այլ 60 մետր երկարությամբ։

Փառատոնը անցկացվեց հայակական երգ ու պարով։
    
     Ըստ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի՝ այս փառատոնը նպաստում է զբոսաշրջության զարգացմանը։ «Ընդհանրապես երկրի ազգային խոհանոցը, որպես զբոսաշրջային արդյունք, ես համարում եմ ամենակարևորը։ Մեր ազգային խոհանոցը թույլ է տալիս տարածաշրջանում և ամբողջ աշխարհում լինել որպես մրցունակ զբոսաշրջային արդյունքի կրող» ։ Նա վստահեցնում է, որ զբոսաշրջիկների 70-80 տոկոսը գոհ են հայկական խոհանոցից։
    
     Փառատոնին հյուրեր կային և՛ ՀՀ տարբեր մարզերից, և՛ արտերկրից։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3520 | 0 | 0
Facebook