ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ
00:12, Суббота, 20 Мая, 2017 года
Нравится
1
Не нравится
0
3033 | 0 | 1 | 0
ԵՊՀ-ում գործող մշակութային ակումբները համախմբելու, արտալսարանային բովանդակալից ժամանց կազմակերպելու, գեղագիտական բարձր ճաշակ ձևավորելու և Մայր բուհի վարկանիշին համահունչ միջոցառումները բարձր չափանիշներով անցկացնելու նպատակով 2006 թվականին ԵՊՀ-ում կազմավորվեց Մշակույթի կենտրոնը՝ Կարինե Դավթյանի ղեկավարությամբ։ Կենտրոնն իրականացնում է բազմաբնույթ մշակութային ծրագրեր, կազմակերպում հանդիպումներ անվանի մարդկանց հետ, ինչպես նաև մասնակցում է հանրապետական և միջազգային մրցույթ-փառատոներին, ԵՊՀ-ն հյուրախաղերով ներկայացնում ինչպես ՀՀ մարզերում, այնպես էլ արտերկրում: Մայիսի 17-ին կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, Խ. Աբովյաի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս, արվեստագիտության թեկնածու ԼԻԼԻԹ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ: Դասախոսության թեման է «Տարազը և հայ կինը»: Հանդիպման ընթացքում Լիլիթ Մելիքյանը խոսես իր գործունեության մասին, ինչպես նաև տարազի նշանակության, զարդանախշերի խորհրդաբանության, ճիշտ հագուստի ընտրության կարևորության մասին: Այսօր՝ մայիսի 19-ին հանդիպում կայացավ ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանի հետ՝ «Հայ դասական պոեզիան որպես ազգային արժեք. Չարենց 120» դասախոսությամբ։ Կենտրոնն ակտիվորեն ներգրավված է նաև ԵՊՀ տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվող հանրային նշանակություն ունեցող միջոցառումների կազմակերպման աշխատանքներում՝ ապահովելով դրանց ոչ միայն մշակութային մասը, այլև սցենարական և ռեժիսորական մտահղացումները: |
+11 °C |
+7 °C
+20 °C
|
Завтра +20 °C |