Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Օդից կախված յոթ ճակատագիր…..

23:32, ուրբաթ, 19 մայիսի, 2017 թ.
Օդից կախված յոթ ճակատագիր…..

Արաբկի համայնքի ՝ հանրակացարան դարձած Պրահա հյուրանոցի 20քմ սենյակում ավելի քան տասը տարի է բնակվում է տիկին Էմման՝ իր դստեր, և յոթ թոռների հետ: Նրա խոսքով, Բաքվում պարբերաբար ենթարկվել են բռնութան այդ պատճառով էլ արդեն բավական ժամանակ է Հայաստանում են: Երեխաներին օրվա յուրաքանչյուր ժամին հնարավոր է տեսնել հանրակացարանին հարակից այգում՝ փող մուրալիս: Երեխաների մոր՝ տիկին Նանայի խոսքով, ինքն աշխատում է, և չի հասցնում հետևել նրանց, նա նաև դժգոհություն հայտնեց իրենց կարգավիճակի վերաբերյալ.
     ⦁ Ես, պետությանը չեմ ասում իմ երեխաներին պահի, ուզում եմ, որ բնակարան հատկացնեն, որ գոնե 20 քառակուսիմետրանոց խցից դուրս գամ: ՈՒր ասես չեմ դիմել Արաբկիրի թաղապետարան, Երևանի քաղաքապետարան, Սերժ Սարգսյանին: Իսկ քաղաքապետարանում ինձ ասացին երեխեքիդ գցի մանկատուն «քո կայֆին ապրի» , ես տենց բան չեմ պատրասվում անել:
     -Նրանք հնարավորություն ունեն ամեն օր օգտվելու բարեգործական ճաշարանից, օգնում ենք հագուստով, մթերքով, կենցաղային իրերով: Ստեղծել ենք հիգիենայի բոլոր պայմանները, նրանք անգամ մահճակալ չունեին, և քնում էին ստվարաթղթերի վրա: Մենք դա էլ ենք տրամադրել, և ասեմ ձեզ, որ շարունակում ենք օգնել մինչ օրս: Մեր հոգեբանը գրեթե ամեն օր երեխաներին ժամ է հատկացնում: Ես կանչում եմ երեխաների մորը և ասում. «Տիկին դուք տեղյա՞կ եք, որ ձեր 5 ամյա որդին այսօր տանը չի գիշերել» , և զարմացական ժպիտից բացի ոչինչ չեմ ստանում: Ներեցեք պատասխանատու հայտարարությանս համար, բայց ինձ թվում է, որ այդ կինը երեխաների միջոցով ցանկանում է բնակարան ստանալ, նա ամենևին էլ հետևողական մայր չէ. չնայած ես նրան դժվարանում եմ մայր կոչել:
    
    

Այս ամենին տիկին Նանան պատասխանեց հետևյալ կերպ. «Ինչ են անու՞մ որ, շոր ու սնունդ են տալիս, ինչի դա էլ պիտի չանեի՞ն: Այո ինձ հատկացրել են բնակարան, բայց ես այս անգամ խոստանում եմ, որ չեմ վաճառի»:
     Հարևանների խոսքով երեխաները նաև գողություն են անում: Նրանց մայրը կտրականապես մերժեց, և ասաց, որ դա զրպարտանք է: Երեխաների հետ աշխատող հոգեբանի խոսքով 14տ Նաստյան առհասարակ դպրոց չի գնում, և արդեն 3 տարի է մնացել է նույն դասարանում: Պատճառաբանում է, որ ՌԴ-ում ունի գործարար ըներ՝ 18 տարեկան, և իրենք պատրաստվում են ամուսնանալ, ՄԱՅՐԻԿՆ ԷԼ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԴԵՄ ՉԷ:
     -Բազմիցս Արաբկիրի թաղային ոստիկանը նրա 16տ որդուն գտել է փողոցում, և տարել դպրոց, որից մեկ ժամ անց երեխան կրկին փախել է, - ասաց հոգեբանը:
    
     Իմ հարցին՝ արդյո՞ք երեխաները հաճախում են դպրոց տիկին Նանան պատասխանեց.
     -Այո, այո իմ բոլոր երեխաներն սովորում են թիվ 77 հիմնական դպրոցում, և պարտաճանաչ հաճախում են: Այդ հարցում, հատկապես, ես շատ հետևողական եմ:
    
     Երբ նույն դպրոցի տնօրեն Նառա Պետրոսյանին հարցրի երեխաների մասին, նա կտրականապես չցանկացավ որևէ տեղեկություն տրամադրել: Երբ լսեց նրանց՝ պարտաճանաչ հաճախելու մասին հարցս ժպտաց և ասաց.
     - Միայն մի բան կասեմ, խիղճս հանգիստ է, որ այդ երեխաներով զբաղվում են համապատասխան մարմինները:
    
     Երբ մայրն իմացավ, որ զրուցել եմ նաև դպրոցի տնօրենի հետ, կարծես մեկ վայրկյանում մոռացավ իր հետևողականության մասին և փորձեց արդարացում գտնել.
     -Հա ինչ անենք: Բա երեխեքս ոնց գնան դպրոց, որ այնտեղ իրանց «բոմժ» են ասում:
    
     Երեխաներն ունեն հայր, ով գտնվում է ՌԴ-ում: Նա ընդունում է հայրական պատասխանատվությունը, բայց հարցի մյուս կողմն է, թե որքանով է կատարում իր պարտականություններն իբրև հայր: Համաձայն ՀՀ. ընտանեկան օրենսգրքի երեխաների պաշտպանության մասին օրենքի երեխային ծնողական իրավունքից կարելի է զրկել ՝ ըստ սույն հոդվածի http://168.am/2013/03/31/203771.html: Սակայն այս ընտանիքի դեպքում չկան համապատասխան ապացույցներ, չնայած որ Արաբկիր համայնքի թաղապետարանի սոցիալական բաժնի ղեկավարի խոսքով, կասկածները հստակ են՝ մոր անբարո վարքի վերաբերյալ:
     -Անշուշտ կասկածներ կան երեխաների մոր անբարո վարքի վերաբերյալ: Բայց մենք, քաղաքապետարանի աշխատակիցների հետ միասին, բազմիցս փորձել ենք ապացուցել: Ցավոք չհաջողվեց: Ինքներդ էլ եք հասկանում, որ գրեթե հնարավոր չէ ապացուցել մարդու անբարո վարքը: Մենք ավելի լուրջ քայլեր չենք ձեռնարկում, քանի որ այդ դեպքում երեխաներին կզրկենք միայն մայրական իրավունքից: Դա, հավատացեք, որևէ կերպ չի կարող օգնել նրանց: Կունենա միայն մի տարբերություն. նրանք կշարունակեն ապրել նույն կերպ միայն թե այս անգամ առանց իրենց մայրիկի: Թեկուզ այսպես, բայց գոնե նա երեխաների կողքին է:
     Այդ իսկ պատճառով այս դեպքում պետությունն անզոր է որևէ քայլ նախաձեռնելու, քանի դեռ երեխաների հայրը չի հրաժարվում իր պարտականություններից:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4064 | 0 | 0
Facebook