Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աշխարհի ամենակարճ պատմվածքները

21:48, կիրակի, 14 մայիսի, 2017 թ.
Աշխարհի ամենակարճ պատմվածքները
     Մենք բոլորս էլ կյանքում գոնե մի գիրք, մի պատմվածք կարդացել ենք, որը տպավորել է մեզ իր բովանդակությամբ և իմաստով: Սակայն երևի քչերը գիտեն, որ կան կարճ՝ մի քանի բառից կազմված պատմվածքներ, որոնք իրենց բովանդակությամբ հետ չեն մնում: Դրանցից յուրաքանչյուրի արտահայտած իմաստը հասկանալու համար երբեմն հարկավոր է լինում այն վերընթերցել մի քանի անգամ:
     Ահա այդ պատմվածքները, որոնք կազմված են ընդամենը 6 բառից.
    
    
  1. Անծանոթներ, ընկերներ, լավագույն ընկերներ, սիրեկաններ, անծանոթներ:
  2. «Սխալ եք զանգել», - պատասխանեց ծանոթ ձայնը:
  3. Իմ արտացոլանքը հենց նոր աչքով արեց:
  4. Մեր ոսկե հարսանիքը. սեղան 1 հոգու համար:
  5. Գրություն մեքենայի կոտրված ապակու վրա. «Նորապսակներ»:
  6. Ինձ մեծ երևակայեցի, մեծացա, կորցրի երևակայությունս:
  7. Ես նետվեցի, իսկ հետո միտքս փոխեցի:
  8. Կներես, զինվո՛ր, կոշիկները զույգով են վաճառվում:
  9. Նա շշով կերակրեց իր կնոջը սպանողին:
  10. Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբեք չկրած:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8120 | 0 | 0
Facebook