Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վահագնի թաղամասում

13:57, հինգշաբթի, 03 օգոստոսի, 2017 թ.
Վահագնի թաղամասում
     Ընկեր բառը կազմված է «ընդ» նախդիրից և «կեր» արմատից, իսկ բուն նշանակությունն է՝ «հացակից, ճաշակից» ։ Ինչու՞ այսպես սկսեցի, ի՞նչ կապ ուներ սա հոդվածիս հետ։
     Ասում են՝ մինչև մարդու հետ սեղան չնստես, չես իմանա՝ ինչպիսի մարդ է, չես ընկերանա հետը։ Իսկ ես մի քանի ժամում ձեռք բերեցի քսանից ավելի ընկերներ։ Այո՛, մի քանի ժամում։ Մարդիկ նույնիսկ մի քանի տարվա ընթացքում չեն կարողանում այդպիսի հումորով ու մարդամոտ ընկերներ ձեռք բերել, իսկ ինձ դա հաջողվեց ընդամենը մի քանի ժամում։ Միասին սեղան նստեցինք, շփվեցինք, դարձանք ընկերներ, միասին ապրեցինք 1 շաբաթ, անցանք եղանակային բարդ պայմանների, դժվարությունների միջով, ունեցանք շատ ընդհանուր հիշողություններ։ Շատ սովորական արտահայտություններ մեզ համար ձեռք բերեցին լրիվ ուրիշ իմաստ, որոնք միայն մենք կհասկանանք։
     Ցավոք, չհասցրի բոլորին լավ ճանաչել, սակայն մտերմացա շատերի հետ։ Գոհարը՝ ճանաչածս մարդկանցից ամենահամեստը, ում շատ սիրեցի, Էդուարդը՝ մեր ամենախոհարարը, ում համբավը տարածվել էր ողջ ճամբարով, Նունեն՝ զվարճալի ծիծաղով և սպանիչ հումորով, Արտաշը, ով ասում էր, որ շատ նման եմ իր քրոջը ու ով դարձավ եղբայրս, Գայանեն՝ աղջիկ, ում՝ աուտիզմով տառապող երեխաների համար ծրագիրը, չնայած չհաղթեց, բայց շատերին դուր եկավ, Գոռ Վարդանյանը՝ գյումրեցի, հետևաբար՝ շատ հումորով մարդ, ում Chessify ծրագիրը հաղթող ճանաչվեց, (Շնորհավորում եմ ևս մեկ անգամ:) Մեր հնդիկ բարեկամը՝ Սամոն, ում տեսնում էինք նախաճաշի, ճաշի ու ընթրիքի ժամերին։
     Անհնար է չհիշատակել մեր ջոկատավարին՝ բարի, ներողամիտ, հասկացող, կամեցող, հումորով, մի խոսքով՝ ամենա-, ամենաջոկատավարը։ Մարդ, ում անունով կոչվեց մեր՝ Վահագնի թաղամասը։ Դե իսկ մեզ բոլորիս միավորում էր SevanStartupSummit2017-ը, որի մեծ ընտանիքում մենք՝ մեր ջոկատով ստեղծեցինք մերը՝ մեր փոքրիկ ընտանիքը՝ լի մեծ սիրով ու ջերմությամբ։
     Հ. Գ. Թող ինձ ներեն բոլոր այն մարդիկ, ում չկարողացա նշել իմ հոդվածում։ Ուղղակի չգտա բառեր՝ հնարավորինս ճիշտ նկարագրելու համար, բայց դա չի նշանակում, որ մոռացել եմ ձեզ։) ) ) )
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3502 | 0 | 0
Facebook