Շաբաթօրյակ ասացին ու կրակն ընկան։ Ի՞նչ շաբաթօրյակ, իսկը մեղվի փեթակ։ Ուսուցիչ-աշակերտ չես տարբերում։ Բահով, ավելով ընկել են դպրոցի «ջանը» ։ Մաքրեցին ու էտեցին, փորեցին ու ցանեցին։ Մենք քիչ էինք, մեր գերմանացի հյուրերն էլ հասան։ Հասան ու չդիմացան։ Ընկան մեր մեջ ու հայկական հողի «համն առած» ՝ գործի անցան։ Արևն էլ վերևից սիրուն տաքացնում է, ու մեղվի նման աշխատում ու աշխատում ենք․․․