Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Համագործակցված դաս

11:38, ուրբաթ, 05 մայիսի, 2017 թ.
Համագործակցված դաս
     Ապրիլի 20-ին տեղի ունեցավ Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի՝ XIIա և թիվ 15 հիմնական դպրոցի IX դասարանների համագործակցված դասը՝ նվիրված քառօրյա պատերազմին։ Աշակերտներ Ա․ Լիլիթը և Ք․ Անին ներկայացրեցին իրենց հեղինակային գիրքը՝ «Մի կյանքի պատմություն» խորագրով, որի հիմնական գաղափարը հայրենասիրությունն էր։ Լ․ Գրքիկյանի նախաձեռնությամբ կազմակերպված դասը շատ հետաքրքիր և հուզառատ էր։ Դասի նպատակն այն էր, որ զգանք, թե ինչ է պատերազմը, որ պատերազմը միայն ռազմաճակատ չէ, այն մարդկանց սրտերում է, կարելի է ասել, որ պատերազմը թակում է յուրաքանչյուրիս դուռը, դառնում է յուրաքանչյուրիս կռիվը։ Պատմությունները վերցված էին իրական կյանքից։ Դասը տվեց ոչ միայն նոր գիտելիքներ, այլև նոր ընկերներ և փորձ։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4023 | 0 | 0
Facebook