Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՁԵԶ ԲԱՑԱԿԱ ՉԵՆՔ ԴՆԻ

14:33, երեքշաբթի, 25 ապրիլի, 2017 թ.
ՁԵԶ ԲԱՑԱԿԱ ՉԵՆՔ ԴՆԻ
    
    
    
    

вторник, 25 апреля 2017 г.


    
ՁԵԶ ԲԱՑԱԿԱ ՉԵՆՔ ԴՆԻ Թիվ 1-ում սովորողները շաբաթ օրը լուռ կանգնած էին շիրմաքարերից ապրողներին նայող 90-ականների և ապրիլյան պատերազմի հերոսների նկարների առջև: Դեռ փոքր են, բայց նայում են ու գիտակցում, թե որն է խաղաղության գինը: Փոքր են, բայց սկսում են հասկանալ, որ մահն է, արժևորում կյանքը, որ քառորդ դար չլրացրած երիտասարդները չհասցրին ապրել, բայց հերոսացան, որ ուրիշներն ապրեն: Մեկ առ մեկ հիշում էին իրենց իմացածը անմահացած հերոսների սխրանքների մասին, իսկ ավելի մանրամասն՝ փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի մասին: Ինքնազոհ հայ սպայի հայրենանվիրումը վավերացվում է նրա գիտակցված մահով, որի մասին պատմում էր մորմոքը դժվարությամբ թաքցնող հայրը՝ Գևորգ Առաքելյանը: Բայց երեսունամյա սպան նաև ապրել է երկրին, զինվորին, ազգին նվիրված ու իր ծնողին թողել իր կյանքով ու մահով հպարտանալու իրավունքը: Այդ մասին էլ էր պատմում որդեկորույս հայրը և իրեն լսող աշակերտներին տալիս հայրենի երկրի, ծնող ազգի արժեքներն ու հերոսների հիշատակը բարձր պահելով ապրելու դասեր, չմոռացվող դասեր... Թիվ 1-ի՝ ապրիլյան հերոսների հիշատակին նվիրված անկյունում նրանց լուսանկարներին նայելիս պատերազմի ավերն զգացած ու հերոսներով հպարտացող յուրաքանչյուր աշակերտ անվերապահորեն կասի. «Ձեզ բացակա չենք դնի: Ձեզ արժանի կլինենք» ...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5490 | 0 | 0
Facebook