Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Դու լուսեղեն ու անգին գանձ, դու մեր կողքին ապրող Աստված»

21:57, շաբաթ, 08 ապրիլի, 2017 թ.
«Դու լուսեղեն ու անգին գանձ, դու մեր կողքին ապրող Աստված»

Գունագեղ, շքեղ ու լուսավոր էր այս հրաշալի տոնը «Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում:

Սրտաբուխ երգն ու խոսքը, ժպիտն ու ուրախ տրամադրությունը, շքեղ ու հրաշալի պարերը հուզմունքի և հպարտության բազում պահեր պատճառեցին ուսուցիչներին, մայրերին և բոլոր ներկաներին:

VI դասարանի աշակերտների և իրենց դասղեկ Լ. Մնացականյանի կողմից կազմակերպված և «Դու լուսեղեն ու անգին գանձ, դու մեր կողքին ապրող Աստված» խորագիրն ունեցող միջոցառումը գեղագիտական հաճույք պատճառեց բոլորին:

Սա խոնարհումի ու մեծարման ինքնատիպ ու հրաշալի հանդես էր՝

ուղղված բոլոր հայ մայրերին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4551 | 0 | 0
Facebook