Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչ օգուտներ կարելի է քաղել անպետք կոսմետիկայից. խորհուրդներ

16:31, երեքշաբթի, 05 մարտի, 2013 թ.
Ինչ օգուտներ կարելի է քաղել անպետք կոսմետիկայից. խորհուրդներ

Կոսմետիկ միջոցների ընտրությունը շատ նուրբ և անհատական մոտեցում պահանջող հարց է: Բայց ինչքան էլ երկար ընտրենք դրանք, մեզնից ոչ մեկն էլ ապահովագրված չէ անհամապատասխան կոսմետիկա ձեռք բերելուց: Իսկ ինչպե՞ս վարվել այն բոլոր կոսմետիկ միջոցների հետ, որ այդպես էլ մնում են դարակներում: Եթե դրանք պիտանի չեն նաև նվիրելու համար, ապա հետևեք LN-ի խորհուրդներին…

  1. Կրեմներով կարելի է փափկեցնել կաշվե իրերը:
  2. Դեմքի կրեմը կարելի է օգտագործել որպես մարմնի կրեմ: Մարմնի մաշկն այդքան էլ զգայուն չէ, ինչպես դեմքը:
  3. Մուգ տոնային կրեմն օգտագործիր այտոսկրերի, կզակի և քթի շրջանում, իսկ բաց տոները կհամապատասխանեն այտերին, ճակատին, շուրթերին:
  4. Եթե չափազանց վառ շրթներկ եք գնել, կարող եք հանգիստ օգտագործել որպես այտաներկ:
  5. Դեմքի սկրաբը, որի մեջ շատ մեծ են կետիկները, օգտագործեք ոտքերի և ձեռքերի համար:
  6. Անպետք օծանելիքը կարելի է վերածել տան օդափոխիչի:
  7. Անհամապատասխան շամպունով կարելի է լվանալ կոսմետիկ վրձինները:
  8. Մազերի կոնդիցիոները կարող է հեշտությամբ փոխարինել սափրվելուց հետո օգտագործման համար կրեմի:
  9. Եթե թարթչաներկը չորացել է, մի շտապիր դեն նետել վրձինը: Այն կարելի է լավ լվանալ հեղուկ օճառով և դրա օգնությամբ գերչակի յուղ քսել թարթիչներին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7434 | 3 | 0
Facebook