Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպես ճիշտ օծվել. ներդաշնակ սիրելի բույրի հետ

16:30, երեքշաբթի, 05 մարտի, 2013 թ.
Ինչպես ճիշտ օծվել. ներդաշնակ սիրելի բույրի հետ

Սիրելի օծանելիքը կարող է լինել մեր անբաժան ընկերը կամ դառնալ թշնամին. ամեն ինչ կախված է ճիշտ կիրառությունից:

Առաջին կանոնը՝ օծանելիքը պետք է ցանել լոգանք ընդունելուց անմիջապես հետո: Հիմնական կետերը, որոնք պետք է բուրեն, զարկերակներն են դաստակների ու վզի շրջանում: Օծանելիքն այդ կետերում ցանելուց հետո ցանկալի է մաշկին քսել լոսիոն, որը ունի Ձեր օծանելիքին հնարավորինս նման բույր: Լոսիոնը կմեղմացնի օծանելիքի բույրը և կդարձնի այն անդիմադրելի:

Լոսիոնին կարող է փոխարինել նաև այլ միջոց' մարմնի գել, եթե իհարկե օգտագործում եք այն լոգանք ընդունելիս:

Հենց այս համադրումն է ապահովում բույրի նուրբ նոտաներ ողջ օրվա ընթացքում:

Աղբյուր` LADYNEWS.am

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7028 | 0 | 0
Facebook