Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անգլիական դիետա

15:25, երեքշաբթի, 05 մարտի, 2013 թ.
Անգլիական դիետա
     Անգլիական դիետան նախատեսված է մեկ շաբաթվա համար և թույլ է տալիս այդ ընթացքում 2-3 կիլոգրամ քաշ գցել: Այն ունի հետաքրքիր յուրահատկություն, այն ի հեճուկս մյուս բոլոր ավանդական դիետաներկի` առաջարկում է ամենամեծ ու կալորիական սննդի ընդունման մասնաբաժինը նախատեսել ընթրիքի համար, որը, սակայն չպետք է ընդունվի ավելի ուշ, քան 19-00:
     Դիետան նախատեսում է սննդի ընդունման երեքանգամյա ռեժիմ, նախաճաշի, ճաշի և ընթրիքի համար կան մի քանի տարբերակի ռացիոններ, որոնք դուք կարող եք ընտրել և համակցել ըստ ձեր նախապատվության:
    
     Անգլիական դիետայի տարբերակներ են`
    
     Նախաճաշ (մոտ 200 կիլոկալորիա)
    
     1 - ին տարբերակ: մեկ եփած ձու կամ ձվածեղ, սև հացի, 100 գրամ թարմ քամած հյութ:
    
     2 - րդ տարբերակ – խյուսեր, մեկ ճաշի գդալ չամիչ, 150 թարմ մրգահյութ.
    
     3 - րդ տարբերակ: 2 ճաշի գդալ ցորենից պատրաստված խյուս մեկ բաժակ յուղազտված կաթով, խնձոր.
    
     4 –րդ տարբերակ: 200 գրամ մրգային սալաթ, 150 գրամ անյուղ կեֆիր:
    
     Ճաշ (մոտավորապես 300 կիլոկալորիա) .
    
     1 - ին տարբերակ: 1 կարտոֆիլ կեղևով թխված, 100 գրամ կաթնաշոռ քաղցր մրգերի հետ, կարելի է նաև փոխարինել գոլորշու վրա պահված չրերով, մեկ գդալ բուսական յուղով համեմված բանջարեղենով սալաթ, ապելսին, խնձոր, տանձ
    
     2 - րդ տարբերակ: բանջարեղենային ագար, 25 գրամ քերած բրինզա տիպի պանիր, 1 50 գրամանոց ցորենի բուլկի, տանձ կամ խնձոր
    
     3 - րդ տարբերակ: 2 կտոր չորահաց, 50 գրամ թխած լոբի, 100 գրամ թարմ մրգեր
    
     4 - րդ տարբերակ: բանջարեղենով, լոլիկով, պանրով, սնկով և երկու ձվով օմլետ, 1 խնձոր
    
     Ընթրիք (Մոտ 500 կիլոկալորիա)
    
     1 - ին տարբերակ: լոբիով տաք ուտեստ, 100 գրամ թարմ միրգ
    
     2 - րդ տարբերակ: կաթնային կամ բանջարեղենային ապուր, 25 գրամ քերած անյուղ պանիր բրինզա տեսակի, 1 ցորնային բուլկի, 50 գրամ ծիրանաչիր, պանրի հետ թրջած
    
     3 - րդ տարբերակ: 1 մեծ կարտոֆիլ կեղևով թխված, գազար, կաղամբ, 2 բաժակ կոֆիր, որի մեջ ավելացնել մի քանի հատ ծիրանաչիր
    
     Անգլիական դիետան չափազանց ցածր կալորիական է, մոտ 1000 կիլոկալորիա, այդուհանդերձ այն պահելը հեշտ չէ: Դրա հետ մեկտեղ սննդի ռացիոնը բավականին բազմատեսակ է, ինչը և տարբերում է նրան այլ կարգի ցածր կալորիականության դիետաներից:
     Այնուամենայնիվ մեկ շաբաթից ավել այդ դիետային հետևելը խստիվ արգելվում է, այն կրկնել կարելի է կես տարուց ոչ շուտ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9355 | 0 | 0
Facebook