Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երեւանի ավագանու ընտրություններ. ԿԸՀ-ում աուդիտոր են նշանակել բոլոր խմբակցությունները, բացի` ՀԱԿ-ից

15:08, երեքշաբթի, 05 մարտի, 2013 թ.
Երեւանի ավագանու ընտրություններ. ԿԸՀ-ում աուդիտոր են նշանակել բոլոր խմբակցությունները, բացի` ՀԱԿ-ից

Հայաստանի ընտրական օրենսգրքի համաձայն` Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման եւ ծախսերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով ընտրությունները նշանակվելուց հետո` տասնօրյա ժամկետում, Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում նշանակում է ՀՀ-ում աուդիտորի որակավորում uտացած ընտրական իրավունք ունեցող մեկ աուդիտորի:

Ազգային ժողովի խմբակցությունների` ծառայությունում նշանակած աուդիտորներն աշխատում են հասարակական հիմունքներով: Նրանց գործունեությունն ավարտվում է ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո` 5-րդ օրը:

ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում աուդիտորներ են նշանակվել ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Օրինաց երկիր» եւ «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցությունների կողմից:

ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում սահմանված ժամկետում աուդիտոր չի նշանակվել ՀՀ Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության կողմից:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4102 | 0 | 0
Facebook