Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայաստանը կներկայանա Գերմանիայում կայանալիք «ITB'2013» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

15:02, երեքշաբթի, 05 մարտի, 2013 թ.
Հայաստանը կներկայանա Գերմանիայում կայանալիք «ITB'2013» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Մարտի 6-10-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը տեղական 17 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ ներկայացնելու է Հայաստանը Գերմանիայում կայանալիք «ITB’2013» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամից հայտնում են, որ նախատեսվում է, որ առաջատար այս ցուցահանդեսին այս տարի մասնակցելու են շուրջ 180 երկրների ավելի քան 9800 ներկայացուցիչներ եւ 170 հազարից ավելի այցելուներ:

Բացի պատմամշակութային արժեքները գովազդող բազմաբնույթ նյութերից, առաջին անգամ ներկայացվելու են նաեւ տեղեկագրեր ՀՀ պահպանվող տարածքների վերաբերյալ: Ձեռնարկի նպատակն է խթանել էկոտուրիզմը Հայաստանում, ինչպես նաեւ միջազգային հանրությանը ներկայանալ զբոսաշրջային նոր արտադրանքով:

Գերմանական շուկան Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի զբոսաշրջության խթանման թիրախային ուղղություններից է, որի զարգացման համար ներդրված ջանքերն էական առաջընթաց են խոստանում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3337 | 0 | 0
Facebook