Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը

Lilit MkrtchYan
Հեղինակ`
Lilit MkrtchYan
23:07, շաբաթ, 18 փետրվարի, 2017 թ.
Ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը
     Փետրվարի 18-ին ավարտվեց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը: Մրցումային երկրորդ օրը գորգ դուրս եկան 49 ըմբիշներ՝ 4 քաշային կարգերում՝՜ 61, 70, 86 ու 125 կգ:
     61 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ Վալոդյա Ֆրանգուլյանը: Փորձառու ըմբիշը 3 գոտեմարտերում էլ մրցակիցներին հաղթեց նույն 10: 0 հաշվով:
     70 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց Վալտեր Մարգարյանը ՝ եզրափակչում 9։6 հաշվով առավելության հասնելով Խաչատուր Պապիկյանի նկատմամբ։
     86 կգ քաշային կարգում երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի չեմպիոն դարձավ Վահե Թամրազյանը:
     125 կգ քաշային կարգում Անդրանիկ Գալստյանը հաղթեց բոլոր 3 գոտեմարտերը և դարձավ Հայաստանի չեմպիոն։
    


     Բոլոր մրցանակակիրները ստորև․


     61 կգ քաշային կարգ

1. Վալոդյա Ֆրանգուլյան
     2. Վաղինակ Մաթևոսյան
     3. Արթուր Պապոյան
     4. Աշոտ Վելիցյան


     70 կգ քաշային կարգ

1. Վալտեր Մարգարյան
     2. Խաչատուր Պապիկյան
     3. Արման Անդրեասյան
     4. Մհեր Մկրտումյան


     86 կգ քաշային կարգ

1. Վահե Թամրազյան
     2.Մարզպետ Գալստյան
     3. Հովհաննես Մխիթարյան
     4. Մերուժան Զադոյան


     125 կգ քաշային կարգ

1. Անդրանիկ Գալստյան
     2. Հովհաննես Մաղաքյան
     3. Գոռ Գալոյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3949 | 0 | 0
Facebook