Հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքում 2-րդ տարին անընդմեջ անցկացվել է «Գունազարդ վազք» մարզական, ժամանցային միջոցառումը: Վազքարշավն իրականացվում է «Run Armenia» նախագծի նախաձեռնությամբ` Երևանի քաղաքապետարանի, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ: