Մարտի 17-ին «Էլեկտրոնային բիզնես» հանդիպումների շարքի 2-րդ վարպետության դասն էր: Բանախոսն էր Your Business ընկերության հիմնադիր տնօրեն Արսեն Շահինյանը, ով մասնակիցներին ներկայացրեց համաշխարհային առցանց առևտրի հարթակների գործունեության յուրահատկությունները, պատմեց, թե ինչպես կարելի է գտնվելով Հայաստանում, առևտուր իրականացնել աշխարհի ցանկացած հատվածում և օնլայն խանութ բացել համաշխարհային ճանաչում ստացած այնպիսի հարթակներում, ինչպիսիք են Amazon.com-ը, Ebay.com-ը և այլն: