Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լիդուշիկը, Նազենին, Սոֆին, Սոնան, Սիլվան, Ջուսը, եւ այլ հայտնիներ` Նունե Եսայանի ծննդյան տոնին:)

Sedul Jor
Հեղինակ`
Sedul Jor
13:05, երկուշաբթի, 06 օգոստոսի, 2012 թ.
Լիդուշիկը, Նազենին, Սոֆին, Սոնան, Սիլվան, Ջուսը, եւ այլ հայտնիներ` Նունե Եսայանի ծննդյան տոնին:)
     Ժամանցի երեւանյան համալիրներից մեկում երեկ հավաքվել էին Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Սիլվա Հակոբյանը, Սոնա Շահգելդյանը, Ջուսը, Գայանե Հովհաննիսյանը, Ժաննան, Լիդուշիկը, Արսեն Գրիգորյանը, Արսեն Սաֆարյանը, Մհերը, Արթուր Իսպիրյանը եւ այլ հայտնիներ, ինչպես նաեւ օրվա գլխավոր "մեղավորը"` Նունե Եսայանն իր ամուսնու՝ Ավո Խալաթյանի եւ որդու հետ. օգոստոսի 5-ը երգչուհու ծննդյան օրն է, ինչը նրա երկրպագուների համար առիթ էր հանդիսացել եռակի տոն ստեղծել:):Երգիչ Մհերը, որը նաեւ երեկոյի հաղորդավարն էր, հիշել է, թե Մոսկվայում ապրելու տարիներին մեքենայով երթեւեկելիս ինչքան շատ է լսել Նունեի ձայնասկավառակը."Շատ եմ սիրում քեզ, հարգում": Նա հոբելյարի հետ կատարել է "Սիրահարվել եմ" երգը:
    
     Նունեին իր կատարմամբ շնորհավորել է նաեւ Արսեն Գրիգորյանը. "Դու արժանի ես ամենալավին: Շնորհակալ եմ իմ երգերը լավագույնս մեկնաբանելու համար": "Ծնունդդ շնորհավոր" երգի պրեմիերայով է հանդես եկել Լիդուշիկը: Փոքրիկ երգչուհին Նունեի հետ դուետով երգել է նաեւ "Մամա"-ն: Արսեն Սաֆարյանն էլ երգել է "Քո տոնը շնորհավոր"-ը:):
    
     "Նունեն շնորհալի, համեստ մարդ է: Տարիներ առաջ, երբ եկավ Կոնստանտին Օրբելյանի նվագախումբ, միանգամից սիրվեց բոլորիս կողմից եւ ապացուցեց, որ իր շնորհքը բնատուր է", - իր կատարումից առաջ ասել է Գայանե Հովհաննիսյանը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
1
5496 | 0 | 1
Facebook