Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում հպարտության, մեծարանքի, արժանապատվության հանդիպում էին կազմակերպել դպրոցի տնօրինությունը, ուսուցիչները և աշակերտները: Նախկին շրջանավարտներ և այսօր արդեն զինակոչիկներ` Հայկ Ասատրյանը, Դավիթ Քոթանջյանը, Բաշխիկ Բաղդասարյանը շտապել էին հարազատ կրթօջախ` հրաժեշտ տալու ուսուցիչներին և աշակերտներին: Հուզիչ ու տպավորիչ միջավայր էր ստեղծվել . տնօրենի հանձնարարությամբ աշակերտները նամակ գրեցին հայ զինվորին, որպեսզի զինակոչիկները փոխանցեին բանակում ծառայողներին, զինվորներին: Նամակները ոգևորող, քաջալերող, հայրենասիրություն դրվատող, երախտագիտություն արտահայտող բնույթ էին կրում: Այնուհետև կատարեցին ՀՀ օրհներգը, հայրենասիրական երգեր և «Գնաս բարով» - ներով ճանապարհեցին հայոց բանակի շարքերը համալրող մեր արտենցի զինակոչիկներին:
Աստված քեզ պահապան հայ զինվոր: