Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 06 փետրվարի, 2023 թ.
Օդնոկլասնիկի

Հոդվածներ

Կոմունալ վճարումները բաշխել հաջորդ ամիսների վրա. Փաստաբան Գարիկ Գալիկյանի բաց նամակը ՀՀ կառավարությանը

Արթուր
Հեղինակ`
Արթուր
06:28, երեքշաբթի, 10 հունվարի, 2017 թ.
Կոմունալ վճարումները բաշխել հաջորդ ամիսների վրա. Փաստաբան Գարիկ Գալիկյանի բաց նամակը ՀՀ կառավարությանը

ՙԳալիկյան՚ փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Գարիկ Գալիկյանը բաց նամակ-առաջարկով դիմել է ՀՀ կառավարությանը, կոմունալ վճարների մարման հարցով:
     Բաց նամակը ներկայացված է ստորև.

ԲԱՑ ՆԱՄԱԿ, ԱՌԱՋԱՐԿ, ԽՆԴՐԱՆՔ
     ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ,
     ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ,
     «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ:

Հաշվի առնելով այս տարվա աննախադեպ, սաստիկ ցուրտը՝ առաջարկում եմ ազգաբնակչության կողմից հունվար և փետրվար ամիսներին սպառված գազի և էլեկտրոէներգիայի վարձավճարները փոխանցել գարնան և ամռան ամիսների վրա, հնարավորություն տալով մաս-մաս վճարել և այդ մասին նախապես տեղեկացնել ազգաբնակչությանը, որպեսզի չվախենան գազի և հոսանքի մատակարարումից զրկվելուց և անկաշկանդ տաքացնեն բնակարանները, որտեղ նաև երեխաններ և ծերեր կան:
     Եթե բոլորին հնարավոր չէ, գոնե այն ընտանիքներին, որոնք ունեն սոցիալապես անկայուն վիճակ:
     Նշեմ, որ ես այդ արտոնությունից օգտվելու կարիք չունեմ, որ տպավորություն չստեղծվի թե իմ շահերից ելնելով եմ առաջարկում:
     Հուսով եմ, որ ազգաբնակչության նկատմամբ կդրսևորվի բարյացակամություն և այս առաջարկը գործնական արձագանք կունենա:

ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ ԳԱՐԻԿ ԳԱԼԻԿՅԱՆ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
22521 | 1 | 0
Facebook