Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Վազգեն Սարգսյանի հոգեբանական վերլուծությունը

21:52, շաբաթ, 24 դեկտեմբերի, 2016 թ.
Վազգեն Սարգսյանի հոգեբանական վերլուծությունը
    
    

Քաղաքական գործիչներից յուրաքանչյուրն ունի ելույթների և հարցազրույցների ժամանակ օգտագործվող սեփական ժեստիկուլացիան՝ դեմքի միմիկաները, աչքերի և ձեռքերի շարժումները, նստած կամ կանգնած դիրքը, ձայնի տոնայնությունը և այլն։ Ճիշտ է՝ այդ ամենի վրա աշխատում են սեփական PR մասնագետներն ու ոճաբանները, բայց ապացուցված բան է՝ մարդ իր բնավորություններից ավելի դժվար է հրաժարվում, քան սովորություններից, և տարբերվում է արդեն բնավորություն դարձած շարժուձևով։


     Վազգեն Սարգսյանն էլ իր տեսակով է տարբերվում, և ասեմ, որ նրա տեսակը շատ հետաքրքիր է։ Նրան իմացողների/ճանաչողների 80%-ին թվո՛ւմ է, թե գիտի Նրա բնավորությունը։ Քաղաքական դաշտում, որպես «կռված» հերոս Վազգենը բաց էր ժողովրդի առաջ և անկեղծ։ Նրան այս ոլորտում մարդիկ փոքր-ինչ սկսեցին ճանաչել, հասկանալ։ Իսկ մարտի դաշտում կռված ու հաղթանակած Սպարապետ՝ լի էր ռազմական ու անձնական գաղտնիքներով։ Ավելի մռայլ էր, անդրդվելի, և որ ամենակարևորն է՝ զգացմունքներով չառաջնորդվող։


     Հենց ռազմական ոլորտում երկարամյա իր գործունեությունը նպաստեց մի շարք սովորությունների կամ բնավորությունների ձեռքբերմանը։ Գուցե ռազմական գործիչն իր տեղում պետք է մնա, քաղաքական գործիչն իր, սակայն Վազգեն Սարգսյանի՝ մարտի տարիներից եկած երգելու սովորությունը մտավ «քաղաքականություն» ։
    
    

«Ելույթների ընթացքում կամ ավարտին, մտերիմների շրջապատում շատ էր սիրում հարվածել ամբիոնին/սեղանին կամ ավտոմեքենայի երկաթին ու երգել՝ հիմնականում «Նժդեհի երգը» », -մեզ հետ զրույցում ասաց Սպարապետի ընկերներից Արթուրը։ Ինչը հայրենասիրության, ժողովրդի հանդեպ ազատ դրսևորման ու անմիջականության նշան էր:


     Վազգեն Սարգսյանը ամբիոնի մոտ միշտ ձեռքերը պարզած բռնվում էր, ինչը նշանակում է, որ սիրում էր իր լսարանին ենթարկեցնել իրեն։ Ելույթների, հարցազրույցների և, առհասարակ, մտերմիկ զրույցների ժամանակ Նա միշտ արագ էր խոսում, այսինքն չուներ խաբելու, հորինելու բաներ, խոսում էր պարզ, անկեղծ ու հստակ, երբեմն երկար դադարներով, ինչն Ադոլֆ Հիտլերին է հիշեցնում, քանի որ Հիտլերը ևս որոշակի դադարներով էր խոսում իր խոսքն ավելի ցայտուն դարձնելու, լսարանի ուշադրությունը սրելու համար։
     Իր ելույթների ժամանակ Վազգեն Սարգսյանը ևս երկու սովորություն ուներ՝ արագ քրտնում էր և բարձրախոսն անընդհատ ուղղում էր.սա հուզմունքի նշան է, թաշկինակը միշտ ճակատին էր՝ քրտինքը սրբելու համար։ Որքան էլ իր խոսքը նախօրոք պլանավորած կամ հանպատրաստից լիներ, միևնույնն է՝ հուզմունքը կար։

Հայացքը։ Իր խոսքի ընթացքում Սարգսյանն անընդհատ շարժում էր աչքերը, ինչը խոսքը ճիշտ մշակելու, ամբողջական պատասխան տալու նշան էր, քանի որ Նա նաև գրող էր, արվեստագետ, չափազանց խելացի մարդ, իսկ բառերն այդ խելացիության պատճառով կարող էին թռչել իր բերանից, ինչն ինքը չէր կարող թույլ տալ, քանի որ նա քաղաքական գործիչ էր, ժողովրդի առաջնորդ, և յուրաքանչյուր սխալ բառ կարող էր անդառնալի կորուստների հանգեցնել:

Ասուլիսների ժամանակ սեղանի շուրջ նստած նա միշտ հենվում էր սեղանին, դաստակներով պահում էր մարմնի ծանրությունն ու ափերը խաչում` իրար սեխմելով, ինչը նշանակում է՝ որևէ բան թաքցնում է խոսելիս և նպատակահարմար չի համարում, որ լսարանը կարդա իր մտքերը։


     Դաստակները խաչում էր նաև կանգնած ժամանակ, երբ մասնակցում էր որևէ միջոցառման, կամ պաշտոնական հանդիպումների, ինչպես նաև միշտ ձեռքերը փակ էր պահում ընկերական միջավայրում, տանը, սա նշանակում է որ նա շատ փակ անձնավորություն է, և իր անձնական դաշտը փակ է բոլորի համար։

Սարգսյանը նաև սովոր է կանգնած ժամանակ ձեռքերը ետնամասում իրար միացնելու, սա նշանակում է, որ նա իշխող կեցվածք է ընդունում, կուրծքը բաց է, այսինքն անվախ է:


    

Վերջում հավելենք, որ Վազգեն Սարգսյանը երեխայապաշտ էր, Նա ամուսնացած չէր և չուներ իր զավակները, իսկ իր երեխայապաշտությունն արտացոլում էր սեփական ընտանիք չունենալը։


    

Արմինե Միքայելյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
8380 | 0 | 0
Facebook