Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայրենասերնե՞ր, թե՞ «հայրենասերներ»

22:48, հինգշաբթի, 09 հունիսի, 2016 թ.
Հայրենասերնե՞ր, թե՞ «հայրենասերներ»


     «.. Իմ մասին մոռացեք ես բանակում ծառայողը չեմ» , - ասում է «հայրենիքից հիասթափված» եւ կամ «պարտադիր զինվորական ծառայությունից խուսափող» երիտասարդը: Նրա նման շատերն են մտածում: Ցավոք: Հիմնական մեկնաբանությունն էլ Հայրենիքը պաշտպանելու համար «անիմաստ 2 տարի վատնելն է»:

Այսօր հաճախ ենք հանդիպում երիտասարդների, ովքեր խուսափում են զինվորական ծառայությունից ու գնված զինգրքույկով պտտվում են քաղաքում, և տղաների, ովքեր մեծ ցանկությամբ ուզում են գնալ և ծառայել Հայոց բանակում: Ապրիլյան հերոսամարտը «ջրի երես հանեց» հայրենասեր, բանակում ծառայելու պատրաստակամ երիտասարդներին. չնայած, որ սելֆիդայիների տեղ ու դադար չկար..
     Մեր զրուցակիցը, ով մեկնել է արտերկիր, ծառայությունից խուսափելու միտումը մեկնաբանում է. «Չեն գնահատում զինվորի դերը, լավ չեն վերաբերվում զինվորին» : Իսկ հարցին, թե որտեղի՞ց է նրա մոտ ձևավորվել այդ կարծիքը, պատասխանեց. «աչքիս տեսածն եմ ասում»: Մի փոքր դժվար է պատկերացնել, թե չծառայած, և ծառայությունից խուսափած զինվորն ինչպես է նման բան տեսել: Բայց երբ խոսք գնաց հայրենիքից, նա մի անգամից պատասխանեց. «Հայրենիքն այն վայրն . որտեղ դու ինքդ քեզ լիարժեք մարդ ես զգում» :
     Մյուս «հերոսը» ևս խուսափել է զինվորական ծառայությունից, գտնվում է Հայաստանում և արդեն իսկ լիովին «ազատված է բանակից»: Նրա խոսքով անիմաստ էր 2 տարի վատնելն ու դրա փոխարեն մնացել է տանը որպեսզի օգնի ծնողներին և այլ «կարևոր բաներով» զբաղվի, սակայն ծնողների` թողնել-չթողնելու գործոնը այստեղ ևս կար: «Եթե ես գնայի կամ չգնայի ծառայելու, մեծ բան չէր փոխվելու, նաև մայրս չէր ուզում, որ ծառայեի: Հաստատ ազգը մեծ բան չի կորցրել, որ չեմ ծառայել» .- հավելեց մեր զրուցակիցը:
     Սակայն սուրն ունի երկու սայր` չխոսենք միայն ծառայությունից խուսափողների մասին. չէ՞ որ մենք նաև հայրենասեր տղերք ունենք: Այս տեսակն այն իսկական հայրենասերներն են, ովքեր առավոտից երեկո զբաղված չեն դատարկ «հայրենասերներ» խաղալով թե' համացանցում և թե' իրենց շրջապատում: Երբևէ լսե՞լ եք, որ մեր սահմանը պահող զինվորներից որրևէ մեկը հայրենասեր խաղա, ճառեր ասի կամ աջ ու ձախ թշնամուն հայհոյի... չեք տեսել, քանի որ իսկական զինվորն ու հայրենասերը միայն մերկապարանոց խոսքեր չի ասում, այլ գործում է, անում է, ապացուցում է... Հենց սրա համար է, որ սահմանին զոհված յուրաքանչյուր զինվորի համար ողջ ազգի տրամադրությունն է ընկնում, ու հենց սրա համար ենք մենք զինվորապաշտ: Այո, զինվորապաշտ: Հայը միշտ էլ սիրել է իր զինվորներին, չնայած որ անգամ դեմքով կամ անունով չի ճանաչում նրանց...
     Հայրենիքին իրենց պարտքը տված ու վերադարձած զիվորների խոսքերը հպարտությամբ են խոսում իրենց ծառայության մասին և «անիմաստ» չեն համարում այդ 2 տարին. ինչ խոսք բացառություններ միշտ էլ լինում են: Իսկ հակառակ այն փաստին, որ ծնողներն են դեմ լինում տղայի ծառայությանը, կան մի շարք դեպքեր, երբ տղան ինքն է դիմում գրում ծառայության անցնելու համար. չպետք է մոռանալ նաև սրա մասին:
    
     Կարիք չկա «մոդա» դարձրած «Հայրենասինության» մասին երկար բարակ խոսել` այդ տեսակ «Հայրենասերների» համար էլ ծառայությունն այդպիսով է ասոցացվում` միայն խոսք: Անգամ մեր զրուցակիցներից մեկը` Դավիթը, ով ևս արտերկրում է, և արդեն հասկանալի է թե ինչ նպատակով, մեզ հետ զրույցում նշեց. «ինչի՞ պիտի ծառայեմ բանակում, երկիրն ի՞նչա արել իմ համար որ ես էլ գնամ 2 տարի վատնեմ ու, ով գիտի, մեռնեմ: Իմ մասին մոռացեք, ես բանակում ծառայողը չեմ...»
     Այստեղ տեղին են Արցախյան պատերազմի հերոս Դուշման Վարդանի (Վարդան Ստեփանյան) հետևյալ խոսքերը. «Ամոթ է այն երիտասարդների համար, ովքեր գնում են Ռուսաստան և դառնում այնտեղ հնոցապան կամ մեխանիկ։ Թուրքիան մեր դարավոր թշնամին է, ո՞վ պետք է դառնա զինվոր կամ սպա, ո՞վ պետք է կռվի» ։
    

     Այս թեմայով զրուցելիս` մեր այն հարցին, թե հայրենասիրությունն իրո՞ք «մոդա» է դարձել, և այդյոք այն կա՞, թե՞ ոչ մեր երիտասարդության մեջ, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ASALA) մարտիկ Մարտիրոս Ժամկոչյանը պատասխանեց. «Այնքան էլ «մոդա» չէ: «Մոդան» կարելի է ասել` միայն մայրաքաղաքում է: Բայց երբ գնում են ծառայելու, անգամ դեռ զենք գործածել չկարողանալով, այն ձեռքներն են առնում ու ասում «մի հատ պապիս վրեժը լուծեմ»: Մեր երիտասարդությունն ավելի անվախ է, սակայն կան տղաներ, որոնց տանես սահման կվախենան ու կփախչեն: Ոմանք էլ Արցախի ու Հայրենասիրության մասին են խոսում, սակայն Արցախի ճամբան նույնիսկ չգիտեն»:
     Այսքանով սահմանափակենք տարօրինակ պատճառաբանությունների շարքն ու «Հայրենասերների» գլուխ մաշեցնոց ճառերը, սրա վառ ապացույցն այն է, երբ ծառայությունից խուսափողներին հարցրինք, թե ի՞նչ կանեն պատերազմ սկսվելու դեպքում, բոլորը միաբերան պատասխանեցին «Բնականաբար կգանք ու կկռվենք հանուն Հայրենիքի»: Ժամանակն ամեն ինչ ցույց տվեց և դեռ կտա, թե արդյոք Հայրենասե՞ր են, մեր տղաները թե՞ «Հայրենասեր»: Իսկ վերջում մեջբերեմ ծառայությունից խուսափած տղաների լոզունգ դարձրած նախադասությունը. «Ինչի՞ պիտի հարուստների տղաները չծառայեն, իսկ մենք գնանք ծառայենք» ...
    
     ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
    
     Արմինե Միքայելյան


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5947 | 0 | 0
Facebook