Այսօր մեր դպրոցում տիրում էր ամանորյա տրամադրություն: Կայացավ դպրոցի տարրական դասարանների «Գողացված եղևնին» ամանորյա միջոցառումը: Ներկա էին թզուկները, մոխրոտիկը, 3 հրացանակիրները, ավազակները, փայտե մարդուկը, անտառի բոլոր բնակիչները և իհարկե՝ Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Միջոցառումը հագեցած էր երգ ու պարով, ուրախ բարեմաղթանքներով: Երեխաների ուրախությունը կրկնապատկվեց տնօրենի մատուցած «քաղցր» անակնկալով: