Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 հունվարի, 2020 թ.

Հոդվածներ

ABC PARTY

14:00, շաբաթ, 26 մայիսի, 2018 թ.
ABC PARTY
     2017-2018 ուսումնական տարին էլ եզրափակեցինք 3-րդ դասարանի աշակերտների անգլերենի ինքնատիպ ցերեկույթով:

Յուրովի զարդարված դահլիճը, բծախնդրորեն ընտրված երգերն ու պարերը լրացնում էին երեխաների խոսքը: «Պապն ու շաղգամը» անգլերենով ներկայացնելը համարձակ քայլ էր, նաև սպասված ընտրություն հմուտ ուսուցչուհի Աննա Պապոյանի կողմից, իսկ մեր ուշիմ բալիկները կարողացան դրսևորել իրենց դերասանական ձիրքը: Եթե մենք երջանիկ ենք... երգերից մեկի բառերը ուղենիշ են: Եթե մարդը երջանիկ է, նա հզոր է, ամենակարող, երջանիկ է դարձնում մյուսներին: Մեր սաներն այսօր հերթական անգամ պարգևեցին մեզ երջանիկ պահեր՝ համոզված, որ ձեռքբերումները շարունակական են ...

Երիցս շնորհավոր մեր հպարտություն, մեր աշակերտներ և ուսուցիչներ...

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
2750 | 0 | 0
Facebook