Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ձեզ տեսնենք, աղջիկներ»

14:41, չորեքշաբթի, 14 դեկտեմբերի, 2016 թ.
«Ձեզ տեսնենք, աղջիկներ»
     Նույն օրը հրավեր ստացանք մասնակցելու X դասարանի կազմակերպած «Ձեզ տեսնենք, աղջիկներ» մրցույթին։
     Հաղորդավարների ազդարարելուց հետո «Արև», «Ժպիտ», «Աստղիկներ» թիմերի մասնակիցները զբաղեցրին իրենց տեղերը, ու սկսվեց …
     Է՛լ սեղանի սպասքադրում, է՛լ աղցանների պատրաստում - ձևավորում,
     է՛լ ասեղնագործություն, է՛լ վարսահարդարում։ Տասներորդցիներն ամեն ինչ անում էին՝ ապացուցելու համար, որ բացի դասից ու գրքերից, այլ հետաքրքրություններ էլ ունեն։ Մրցութային համարներն ընդմիջվում էին հաղորդավարների հայեցի խոսքով, նկարչությամբ, գեղեցիկ երգերով։
     Ճիշտ է, ըստ միավորային գումարի հաղթեց «Արև» թիմը, բայց բոլորն էլ ունեցան ձեռքբերումներ՝ բարձր տրամադրություն, մրցելու կամք ու, ինչու չէ, համեղ աղցաններ և մրգային աղանդերներ համտեսելու հնարավորություն։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4661 | 0 | 0
Facebook