Հենց գիշերը երկարում է, Սև հալավով մի զորական, Անգամ չարքը, արկանում է. Չարխի կետը զրոյական: Ի՞նչ երնեկ տաք գնացողին, Ի՞նչ իմանաք՝ ուր է գնում, Չարադավան հերձվածողին, Կենտակ եզից պի՞ղծ է ծնվում: Վարուժանին որձակ ասեք, Կամ որձակին` մանրապճեղ, Թեթևամիտ վարքին աշեք, Նազ չծախի, չասեք՝ պճնեց: Ծեքծեքելուն ոնց էլ խաբվեք, Չմտածեք՝ կուտ է տալիս, Պանդոկն ո՞ւմն է, քանի հարբեք, Օտար հո չե՞ք, հյուր չեք գալիս: Կամ վա՜յ ասեք մնացողին… Մռմռուկ էր այս երանին, Օրոր-շորոր սայթաք հողին, Ո՞վ միացավ իր երամին:
|