Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՝ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՉԿԱՆՈՆԱԿԱՐԳՎԱ՞Ծ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆ Է

18:28, կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՝ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՉԿԱՆՈՆԱԿԱՐԳՎԱ՞Ծ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆ Է

Հարց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին.

Լիովին տեղեկացվա՞ծ եք Ձեր աշխատակազմի գործունեության բովանդակությանն ու ոճին:

Եվ բաց նամակ Վիգեն Սարգսյանին.

Վիգեն Սարգսյան, դու այլեւս օրինախա՛խտ ես: Միգուցե զարմանաս, թե ինչո՞ւ եմ դիմում քեզ եզակի թվով. շատ պարզ պատճառով, դու խախտել ես իմ իրավունքը` մեկամսյա ժամկետում ստանալ 04.06.2015թ.-ին իմ կողմից ՀՀ նախագահին ուղարկած նամակի պատասխանը: Նման վերաբերմունքը կարելի է, եւ պե՛տք է որակել որպես արհամարհանք: Տեղին է հիշեցնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի. «ՀՀ քաղաքացիների հետ պետք ե խոսել «ԴՈՒՔ» -ով» բանաձեւը, որից միանշանակ եւ ուղղակիորեն հետեւում է, որ նամակագիրը ո՛չ միայն մեկամսյա ժամկետում պետք է տեղեկացվի միջոցառումների եւ արդյունքների, այլ նաեւ նամակի տեղ հասնելու մասին:

Փորձել եմ նաեւ էլեկտրոնային նամակ ուղղել ՀՀ Նախագահին, սակայն, այստեղ արդեն բախվեցի խաբեություն հիշեցնող. նամակների ընդունման կարգի հետ: Նշեմ, որ համակարգում կան նաեւ տեխնիկական լուրջ թերություններ: Ավելի տեղին կլինի այն որակել իբրև «Չընդունման կարգ», իսկ նման վերաբերմունքը որակել որպես արհամարհանք ՀՀ քաղաքացու հանդեպ:

Բերում եմ այդ կարգի վերաբերյալ ՀՀ Նախագահի պաշտոնական կայքում ներկայացված ամբողջ տեքստը`

«Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Էլեկտրոնային տարբերակով ՀՀ Նախագահին հղած նամակները չեն կարող համարվել պաշտոնական, դրանք բացառապես տեղեկատվական բնույթ ունեն եւ ենթակա չեն պաշտոնական ընթացակարգով քննության: Նամակագրից պահանջվում է ներկայացնել անուն, ազգանուն, հասցե եւ էլ.փոստ»:

Անձամբ ես կդժվարանամ այս կարգի նկարագրությունը «լիարժեք եւ լիամփոփ պետական պաշտոնական փաստաթուղթ» համարել, քանի որ. առաջինը` էլ.նամակների կարգավիճակը սահմանված չէ, երկրորդը` հիմքերի շարքը, որոնցով նամակները «ենթակա չեն քննության» անհրաժեշտ է կատարել բազմաթիվ լրացումներ՝ հարցի հստակեցման համար: Այստեղ էլ եմ դժվարանում, թե այս շարքում ո՞ր համարի տակ պետք է գրվի Անգլիայի Թագուհու ճաշացանկի ընտրության կարգը, որի հիման վրա, վստահ եմ, էլ. նամակները նույնպես ենթակա չեն քննության:

Եւ երրորդը` նամակագիրը զրկված է, օրինակ. պետական դավաճանության կամ պետության անվտանգությանը սպառնացող վտանգի մասին տեղեկություն կամ որևէ առաջարկ ՀՀ Նախագահին ներկայացնելու իրավունքից:

Քո կամայականության պատճառով, ոչ հասցեատերը` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն է ստացել նամակը, ոչ էլ ես՝ նամակագիրս, շուրջ հիսուն օր /այսօր արդեն կես տարի/ որեւէ լուր չեմ ստացել ՀՀ նախագահի աշխատակազմից՝ իմ նամակի ճակատագրի մասին:

Այստեղ ակներեւ կրկին բախվում ենք արհամարհական վերաբերմունքի:

Ես նորից վրիպեցի, քիչ էր մնում մոռանայի Վիգեն ջան, ներողամիտ եղիր խնդրում եմ: Ախր կես տարուց /այսօր արդեն մեկ տարուց/ ավել է, ինչ հանգիստ չունեմ: Ինչու դու ոտնկայս չդիմավորեցիր Սոչիում ՀՀ օլիմպիական հավաքականի մարզիկներին, ովքեր մուտք գործեցին մարզադաշտ ՀՀ դրոշի ներքո: Այդ ամենին ականատես եղավ երկրագնդի բնակչության զգալի մասը, բայց ավելի կարևոր եմ համարում ամբողջ 10.000.000 հայության մարզասերներին: /Տես տեսահոլովակում: /

Հարց է նաև, թե ինչո՞ւ չես ներկայացրել քո պարզաբանումը՝ այդ մեղմ ասած վրիպումի կապակցությամբ:

Ինչպե՞ս կբացատրես քո արհամարհական վերաբերմունքը՝

ա.ՀՀ Նախագահի բանաձեւին. որն է. «ՀՀ քաղաքացիների հետ պետք է խոսել «ԴՈՒՔ» ով,

բ.ՀՀ Օրենսդրությանը,

գ.ՀՀ Օլիմպիական հավաքականին,

դ.ՀՀ պետական դրոշին, միլիոնավոր հայ մարզասերներին,

ե.ՀՀ Նախագահին դիմողներին:

Եւ վերջին հարցս. քո այս արհամարհական վերաբերմունքը նշված բազմաթիվ հայկականի հանդեպ իրականացրել ես միտումնավո՞ր, պարտադրվա՞ծ, թե՞՝ ակամա:

Իմ մտքի թռիչքը այս ամենի բացատրության միայն երեք տարբերակ կարողացավ գտնել, սակայն, վստահ եմ, կյանքը շատ ավելի բազմազան է:

Նաև հուսով եմ (բայց վստահ չեմ), որ դու ինձ, եվ մի գուցե նաև հետաքրքրասեր ընթերցողներին կօգնես իմանալ այս ամենի բացատրության իրական տարբերակը, որը գուցե թե չկա թվարկվածների մեջ:

Ռուդոլֆ Գյուզալյան ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնաճու

03.12.2015թ.

Հ.Գ.Նամակների բաժնի վարիչ Աիդա Ասատրյանը օգոստոսի 4-ին ինձ հեռախոսով տեղեկացրեց, որ քեզ հերթական՝ երրորդ անգամ ներկայացրել է իմ նամակը, եւ դու ասել ես, թե ոչինչ չի փոխվելու` Ա.ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին նամակը չի ներկայացվելու,

Բ. ոչ էլ ինձ է ուղղվելու որեւէ պատասխան:
     Ես փորձեցի պարզաբանում ստանալ սակայն … Աիդա Ասատրյանը վայր գցեց հեռախոսափողը:


     Ռուդոլֆ Գըւզալյան
     ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու
     քաղաքագետ
     03.12.2015թ.
Դիվանագիտական արժանապատիվ և հարգալից կարգապահության անգերազանցելի Վիգենյան աստիճան
Դիվանագիտական արժանապատիվ և հարգալից կարգապահության անգերազանցելի Վիգենյան աստիճան
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Սոչիում ոտնկայս դիմավորեց ՀՀ դրոշի ներքո երթ կատարող մեր օլիմպիական հավաքականի անդամներին: Իսկ դու ինչո՞ւ չկանգնեցիր ոտքի` Վիգեն՜
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4539 | 0 | 0
Facebook